Բրազիլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Մանո Մենեզեսը որոշում է ընդունել Օլիմպիական ճամբարից դուրս իր թիմը բնակեցնելու մասին`ավելորդ ճնշումներից ֆուտբոլիստներին պաշտպանելու նպատակով:
Նպատակասլաց մասնագետի գլխավորած երիտասարդ թիմը գտնվում է բրազիլական հասարակության մեծ ուշադրության ներքո: Բրազիլիայի ընտրանուց միայն հաղթանակ են ակնկալում: Ուստի` Մանո Մենեզեսը գտնում է, որ թիմը պետք է բնակվի ավելի հանգիստ վայրում` Լոնդոնի սահմաններից դուրս:
«Նեյմարի նման խաղացողները մշտապես ուշադրության կենտրոնում են, բայց մեզ լուրջ աշխատանք է սպասվում: Նախատեսում ենք կիսաեզրափակիչ, այնուհետև նաև եզրափակիչ անցնել: Պատկերացնու՞մ եք, թե որքան աշխատանք է սպասվում մեր թիմին»,- բացատրում է Մենեզեսը:
Բրազիլիայի հավաքականն արդեն ստուգողական ընկերական հանդիպում է անցկացրել Մեծ Բրիտանիայի ընտրանու հետ և վստահ հաղթանակ գրանցել` 2:0 հաշվով:






































