Գազայի հատվածում փլատակներում մնացած զոհերին երբեք չնույնականացնելու հավանականությունը մեծանում է ամեն օր։ Այս մասին հայտնել է Երուսաղեմում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչ Փեթ Գրիֆիթսը, որի խոսքերը մեջբերում է The Guardian թերթը։
«Կասկած չկա, որ այս մարմինները շուտով դժվար կլինի նույնականացնել։ Որքան երկար են մնում մարդկային մնացորդների դուրսբերման հարցերը չլուծված, այնքան ավելի դժվար է դառնում պարզել նրանց ինքնությունը։ Որքան երկար են զոհերը մնում փլատակներում, այնքան մեծ է հավանականությունը, որ դրանք հայտնաբերելիս կլինեն քայքայման ուշ փուլերում՝ ընդհուպ մինչև կմախքացում»,- ասել է նա։
Ինչպես նշվում է The Guardian-ի հոդվածում, տարբեր գնահատականներով՝ փլատակներում կարող է գտնվել 10-ից 14 հազար մարմին։






































