Saturday, 06 06 2026
ԱԺ ընտրությունների նախօրեին հարձակման է ենթարկվել 1in.am-ի լրագրող Ժիրայր Ոսկանյանը
23:50
Երկիրը կհայտնվի հզոր մագնիսական փոթորկի ազդեցության տակ
Նորից զգույշ եղեք սադրիչներից․ Արայիկ Հարությունյան
23:30
Սառցե մարդու առեղծվածը նոր փուլում․ հայտնաբերվել են հնարավոր ակտիվ միկրոօրգանիզմներ
23:20
Վահե Աղասյանը` ոսկե մեդալակիր
23:10
Արծաթափայլ ամպեր և ամառային արևադարձ․ ինչ կբերի հունիսյան երկինքը
Կարկուտի հետևանքով գառնարածը վնասվածք է ստացել, անկել են ոչխարներ և գառներ
22:50
Roblox-ն ու Minecraft-ը կարող են ենթարկվել նոր սահմանափակումների
ԿԸՀ-ն հորդորում է քվեարկության գնալիս թվեր կրող հագուստ չկրել
22:30
«Toy Story 5» անիմացիոն ֆիլմը երեխաների համար վտանգ է ներկայացնում
Դատախազությունը միջնորդություն է ներկայացրել Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար
22:10
«Տիեզերական արվեստ». Գանտել միգամածությունը նոր պատկերում
No 18․ Քարոզարշավն ավարտվում է, պայքարը՝ սկսվում
Երկրաշարժ՝ Հայաստանում
«Բոլորին դեմ ըլլալով՝ բոլորին կողմ ենք». մեր առաջարկը բոլորին ձեռնտու է
Ոտքը կորցրած մարզիկը կարող է ապրել և աշխատել տիեզերքում
Ինչքան բռնեք, տասնապատիկ կբաժանենք՝ սա է տրամաբանությունը. 2 առանձին ընտրական գործընթաց է
21:09
Bugatti-ի նոր գաղտնի նախագիծը կմիավորի երկու ծայրահեղ տարբեր հիպերմեքենա
ԱՄՆ-ը համաձա՞յն է Ռուսաստան-Իրան ռազմավարական համագործակցությանը Ադրբեջանի «մատուցելիք» ծառայությանը
20:50
Փոլ ՄաքՔարթնիի նոր ալբոմը թողարկման առաջին իսկ շաբաթում գլխավորել է բրիտանական հիթ-շքերթը
Սիսիանում ադրբեջանցիների ակցիայի մասին լուրն ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
20:30
ԵՄ-ն պահանջում է բացել ներքին սահմանները. Գերմանիան ցանկում է
20:20
Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Ղազախստանի հետ
20:10
Լարվածությունը Հորմուզի նեղուցում աճում է․ Reuters
ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը
19:50
Կոնգոյում էբոլա վիրուսով վարակման ավելի քան 450 դեպք է հաստատվել
Հանդիպում ԿԸՀ-ում՝ 14 պետության ընտրական մարմինների, օտարերկրյա ՀԿ-ների, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների մասնակցությամբ
19:30
ՆԱՏՕ-ն Ուկրաինայի համար պատրաստում է 70 միլիարդ եվրոյի օգնության փաթեթ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուի հայրը կասկածվում է ընտրակաշառք տալու մեջ
19:10
Մեծ Բրիտանիայի գլխավոր շտաբի պետը հայտարարել է երկրի մոտակայքում ռուսական ռազմական թռիչքների ավելացման մասին

Մայր աթոռ. Հոգևորները` բանակից

Փետրվարի 15-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ զինված ուժերում ծառայող 46 հոգևոր սպասավորներին` գլխավորությամբ բանակի հոգևոր առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի:
Հանդիպման ընթացքում Վրթանես Սրբազանը Հայոց Հայրապետին ներկայացրեց հոգևոր ծառայության կողմից իրականացվող աշխատանքները և առկա մարտահրավերները: Տեղեկացվեց, որ առաջիկա տարի տոնախմբվելու է կառույցի հիմնադրման 15-ամյակը:

Այնուհետև ներկաներին իր պատգամը բերեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Իր խոսքում Նորին Սրբությունն անդրադարձավ բանակում հոգևորականների կարևոր դերակատարությանը` ընդգծելով, որ եկեղեցականը պետք է մշտապես լինի հայ զինվորի կողքին, կերտի նրա հայրենասեր և քրիստոսասեր ոգին` նրա կյանքը շաղախելով քրիստոնեական մնայուն արժեքներով: «Ձեր ծառայությամբ է նաև մեծապես պայմանավորված բացառումը բանակում ցավալի երևույթների ու միջադեպերի: Հոգևոր ամրությունն է, որ պայմանավորում է անպարտելիությունը և հաղթանակները բանակի», – նշեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

Նորին Սրբությունը կոչ արեց եկեղեցականներին պատասխանատվությամբ, նվիրումով, հավատքով և անձնական օրինակելի վարքով շարունակել իրենց առաքելությունը` ի բարօրրություն մեր ազգային բանակի: Վեհափառ Հայրապետը շեշտեց նաև, որ աստվածասիրությունն ու հայրենասիրությունը պիտի անբաժան լինեն Հայրենիքի պաշտպանից:

Այնուհետև հոգևորականները ներկայացրեցին սպասավորության մեջ առկա դժվարությունները: Ի թիվս տարբեր խնդիրների, նրանք նաև առանձնակի կարևորությամբ շեշտեցին, որ այսօրվա հեռուստատեսային հաղորդումները չեն նպաստում երիտասարդ սերնդի հայրենասիրական դաստիարակությանը:
Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն ու գնահատանքը փոխանցեց Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանին և հոգևոր սպասավորներին` մաղթելով հաջողություններ և բարի արդյունքներ իրենց ծառայության մեջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում