Եվրամիությունը դադարեցրել է Զիմբաբվեի դեմ պատժամիջոցների մեծ մասը այդ երկրում նոր սահմանադրության շուրջ հաջող հանրաքվեից հետո, հաղորդում է BBC-ն:
2002թ.-ից հետո Զիմբաբվեի ավելի քան 100 բարձրաստիճան անձանց արգելված էր մուտք գործել ԵՄ տարածք, ինչպես նաև սառեցվել էին նրանց հաշիվները:
Պատժամիջոցները սահմանվել էին 10 տարի առաջ՝ այդ երկրում մարդու իրավունքների խախտումների պատճառով:
ԵՄ-ը, սակայն, չի հանել պատժամիջոցները երկրի նախագահ Ռոբերտ Մուգաբեի վրայից:









































