Այսօր ընտանիքը, ընկերները, գործընկերները, ինչպես նաև միլիոնավոր երկրպագուներ հարգում են ուղիղ մեկ տարի առաջ մահացած երգչուհու հիշատակը: Բրիտանացի երգիչ Ջորջ Մայքլը, որը ներկայում նոր ալբոմ է թողարկում, հայտարարել է, որ երգերից մեկը հորինել է հենց Ուայնհաուսի համար:
Երաժիշտը հարցազրույցներից մեկում պատմել է, որ պատրաստվում էր զուգերգ կատարել երգչուհու հետ, սակայն այդպես էլ չի հասցրել նրան այդ մասին հայտնել:
Հիշեցնենք, որ Ջորջ Մայքլը երաժշտական բեմ է վերադարձել 8-ամյա դադարից հետո:
Նոր ալբոմի առաջին սինգլը կոչվում է White Light: Տեսահոլովակում գլխավոր հերոսուհու դերում հանդես է գալիս սուպերմոդել Քեյթ Մոսը:









































