Լիբանանցի ֆերմերները՝ զինված գնդացիրներով, նռնականետերով և ականանետերով, հետ են մղել զինվորականներին, որոնք փորձում էին ոչնչացնել Բեքաայի հովտում աճեցվող մարիհուանայի դաշտերը, հաղորդում է Reuters-ը:
Սկսված բախման ժամանակ ոչ ոք չի տուժել, սակայն բանակի երկու ամենագնացներ շարքից դուրս են եկել: Զինվորականները հետ են քաշվել և սկսել վերադասավորվել՝ գործողությունը վերսկսելու նպատակով:
Բեքաայի հովիտը 1975-1990թթ. քաղաքացիական պատերազմի ժամանակ դարձել էր կանեփի և ափիոնի արտադրության խոշոր վայր: Այստեղ մարիհուանայի արտադրությունը հասնում էր հազար տոննայի, ափիոնինը՝ 50 տոննայի:
1991-1993թթ. մարիհուանայի և կակաչի դաշտերը ոչնչացվեցին ՄԱԿ-ի՝ թմրանյութերի արտադրության դեմ պայքարի շրջանակներում, սակայն դրանք ավելի ուշ դարձյալ աճեցվեցին:
Լիբանանի բանակը և ոստիկանությունը սահմանափակ հնարավորություններ ունի և չի կարող ինքնուրույն հաշվեհարդար տեսնել թմրանյութերի արտադրությամբ զբաղվող գյուղացիների հետ:







































