Աշխարհի 500 ամենաթանկ ընկերությունների վարկանիշում առաջատարը փոխվել է: Apple կորպորացիան զբաղեցրել է շահութաբեր կապիտալիզացիայի ծավալով աշխարհում խոշորագույն ընկերությունների ամենամյա FT Global 500 վարկանշային աղյուսակի առաջին տեղը՝ այնտեղից դուրս մղելով բազմամյա առաջատար նավթագազային ExxonMobil ընկերությանը: The Financial Times-ի տվյալներով՝ iPhone և iPad ապրաքանիշների արտադրողի շուկայական արժեքը անցած տարի հասել է 559 միլիարդ դոլարի, մինչդեռ ExxonMobil-ինը՝ 408,8 միլիարդ է:
Եռյակը եզրափակում է չինական Petrochina ընկերությունը՝ 278,97 միլիարդ դոլարով: 2011-ին Apple-ը զբաղեցրել է երրորդ, իսկ Petrochina-ն երկրորդ հորիզոնականները:
FT Global 500 –ում 10 ռուսական ընկերություն կա (անցած տարի դրանք 11-ն էին): Վարկանշային աղյուսակից դուրս են մղվել «Նովոլիպեցկի մետալուրգիական կոմիբինատն» ու «Северсталь»-ը, որոք նախորդ ցուցակում զբաղեցրել են 344-րդ և 479-րդ հորիզոնականները: Վարկանշային աղյուսակում են ընդգրկվել «Уралкалий»-ն որը 374-րդ հորիզոնակնում է՝ 23,38 միլիարդ դոլար կապիտալիզացիայով:
Հայրենական կորպորացաների շարքում շուկայական արժեքով առաջին տեղում է «Газпром»-ը (145,76 մլրդ դոլար): Գազային հսկան ընդհանուր աղյուսակում անցած տարվա 15-րդ հորիզոնականի փոխարեն այս տարի հայտնվել է 31-րդ տեղում: Եռյակում են հայտնվել «Роснефть»-ը (79-րդ հորիզոնական, կապիտալիզացիա՝ 75,65 միլիարդ դոլար) ու «Сбербанк»-ը (86-րդ տեղ՝ 72,19 միլիարդ դոլար):
Աշխարհի 500 խոշորագույն կորպորացիաների ընդհանուր կապիտալիզացիան անցած տարի նվազել է 3,6 տոոսով՝ հասնելով 25,3 տրիլիոն դոլարի: Ընդհանուր կապիտալիզացիայով ինչպես նախորդ տարի, այս տարի ևս, առաջին տեղում են բանկերը (71 կորպորացիա՝ 3,84 տրիլիոն դոլար շահութաբերությամբ): Երկրորդ տեղում են նավթագազային ընկերությունները (43 ընկերությունների համատեղ շահութաբերությունը կազմել է 3,27 տրիլիոն դոլար):








































