Тhelira.com-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ամենամեծ նախագծերից մեկը միջերկրածովյան Մերսին նահանգի Աքքույու վայրում այդ երկրի առաջին ատոմակայանի կառուցումն է: Նախագիծը կյանքի է կոչվելու երեք փուլով:
Ատոմակայանը կառուցվելու է ծովի մակարդակի բարձրության վրա և ընդգրկելու է, ընդհանուր առմամբ, ֆուտբոլային երկու դաշտի մեծության տարածք: Այն ունենալու է 4 էներգաբլոկ, որոնցից յուրաքանչյուրի հզորությունը կազմելու է 1200 մեգավատտ:
Ռեակտորի հովացման համար օգտագործվելու է ծովի ջուրը: Ատոմակայանը կարողանալու է դիմանալ 9 բալ ուժգնությամբ երկրաշարժի: Նախնական տվյալներով՝ նախագիծը գնահատվում է 20 միլիարդ դոլար: Աքքույուի ատոմակայանը կառուցելու է Ռուսաստանը:
Թուրքիան պլանավորել է կառուցել ևս երկու ատոմակայան, որոնց շուրջ ներկայումս բանակցում է Ճապոնիայի, Կանադայի ու Չինաստանի հետ:









































