Thursday, 18 04 2024
01:00
Ջո Բայդենը կստորագրի Ուկրաինային և Իսրայելին օգնություն տրամադրելու օրինագծեր
00:45
Ճապոնիայում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Իմացել է հանքերի տեղը, հափշտակել է 3մլն․-ի ոսկու հանքանյութեր
00:30
Իրանը Սիրիայից դուրս է բերում ԻՀՊԿ սպաների մի մասին
Սա անում եմ, որ ֆորպոստ չլինենք՝ Հայաստանն ինձ համար ավեի կարևոր է, քան քաղաքական կարիերաս. Փաշինյան
ՀԱՊԿ-ը «տաբու է դրել» սառեցում եզրույթի վրա
Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ
Մեր խնդիրն է, որ սահմանամերձ գյուղերում տասնյակներով տներ կառուցվեն. վարչապետ
Պիտի քեզ էլ, պապիդ հիշատակն էլ զոհաբերես հանուն Հայաստանի Հանրապետության. Փաշինյան
00:04
Բորելն առաջադրել է Կլաարի թեկնածությունը
00:00
ՀԱՄԱՍ-ի ղեկավարը այցելել է Թուրքիա
Փրկարարները դուրս են բերել Գյումրու շենքերից մեկի նկուղն ընկած 61-ամյա քաղաքացուն
125 հազար դոլարով 5 զորակոչիկի զինծառայությունից ազատելու համար
Վրաստանի «խորհրդայնացումը» իրականանում է
ԵՄ-ն սկսում է զինել Հայաստանին ոչ մահաբեր զենքով
Ամբաստանյալը հայհոյել, սպառնացել է դատավորին և նրա ընտանիքին
Ռուս խաղաղապահները լքում են իրենց «անպատասխանատվության գոտին»
23:00
ԱՄՆ-ում հայտարարել են, որ Ռուսաստանն իրենց գերազանցում է միջուկային մարտագլխիկների քանակով
22:45
Շուրջ 20 երկիր կես միլիոն միավոր զինամթերք կգնի Ուկրաինայի համար
Ներքին դիսկուրսի սպառնալիքը. պարտությունը ճակատագիր չէ
Բաքուն փորձում է բովանդակազրկել իր պատերազմական հանցագործությունները. փաստեր չունեն
Մահակով բռնաբարելու ակնարկ, ծեծ․ՆԳՆ-ում բելառուսացման պրոցես է՝ Փաշինյանի գիտությամբ
21:50
Սահմանվել է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք
Podcast կարևորի մասին
21:20
Գերմանիան զսպվածության կոչ է արել Իրանին և Իսրայելին
ՀՀ և Ֆրանսիայի ԱԳՆ-ները քաղաքական խորհրդակցություններում անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային հրատապ հարցերի
Ռուսաստանը խոստովանեց պարտությունը
Լիտվան պատրաստ է ամեն կերպ աջակցել խաղաղության գործընթացին. Լիտվայի ԱԳ նախարարը՝ Ալեն Սիմոնյանին
ՌԴ Տյումենի մարզի ութ բնակավայրերում տարհանում է հայտարարվել
ՀՀ և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները հայտնել են երկկողմ օրակարգն ակտիվորեն հարստացնելու պատրաստակամություն

Սերժ Սարգսյանի մոտ մոնոլիտը չի ստացվում

Իր նախագահության առաջին իսկ օրերից Սերժ Սարգսյանը ձեռնամուխ եղավ երկրում մոնոլիտ իշխանությունը ձևավորելու գործին: Ի՞նչ էր դա նշանակում:

Դա նշանակում էր, որ Սերժ Սարգսյանը պետք է նախ ամեն ինչ հավաքի իր բռի մեջ, այսինքն` ամեն ինչ «խժռի», նոր հետո սկսի ըստ իր հայեցողության բաժանել, քվոտավորել իշխանությունը: Լիարժեք, վերահսկվող և կառավարելի իշխանություն ունենալու նրա միակ միջոցը դա էր, հատկապես 2008 թվականի հետընտրական զարգացումների ահռելի բեռի պայմաններում:

Սակայն անցել է արդեն մոտ երեք տարի, մինչդեռ ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանի մոտ չի ստացվում այդ մոնոլիտ իշխանության կառուցումը, նա չի կարողանում իր բուրգը ձևավորել, որ հետո ընտրությունների ժամանակ բաժանի, քվոտավորի, հետո էլ մտածի իր ժառանգորդի մասին:

Շատ ենք խոսել այն մասին, որ Սերժ Սարգսյանին խանգարում է թե՛ Ռոբերտ Քոչարյանի թողած ծանր «ժառանգությունը»` Մարտի 1-ն ու տասը զոհը (ինչի պարագայում Սերժ Սարգսյանը կարծես թե առանձնապես չի էլ ընդդիմացել այդ գնով նախագահ դառնալուն), թե՛ Ռոբերտ Քոչարյանն ինքը, ով իշխանական հավակնություններ դրսևորելով` թույլ չի տալիս, որ Սերժ Սարգսյանը լիարժեք լեգիտիմություն վայելի իշխանական համակարգում:

Այդ ամենն, իհարկե, էական նշանակություն ունի Սերժ Սարգսյանի ձախողման հարցում, սակայն կա նաև մեկ այլ կարևոր հանգամանք, որը գործնականում անհնար է դարձնում Հայաստանում մոնոլիտ իշխանության գոյությունն ընդհանրապես:
Այստեղ, իհարկե, կարելի է խոսել հասարակական ինքնագիտակցության փոփոխության, հասարակական շրջանակներում նոր շերտերի, խմբերի, նոր հանրային երևույթների ի հայտ գալու մասին, որոնք բավական դժվարացրել են իշխանության մանևրի հնարավորությունը: Սակայն դրանից բացի էլ, կա մի կարևոր հանգամանք, որը Սերժ Սարգսյանի ձախողումը դարձնում է օբյեկտիվ:

Խոսքն, իհարկե, իշխանական մոնոլիտ բուրգի կերտման հարցում ձախողման մասին է: Բանն այն է, որ Հայաստանը տարիներ շարունակ ապրելով բացառապես լճացման պայմաններում, երբ երկիրն ավելի շատ ներկրել ու սպառել է, քան արտադրել, ստեղծել, հարստացրել իր տեխնոլոգիական պոտենցիալը, մսխել է այն բոլոր ռեսուրսները, որոնք կարող էին ապահովել իշխանական մոնոլիտ բուրգ:

Խնդիրն այն է, որ իշխանական ցանկացած համակարգ փող արժե: Ընդ որում, համակարգային ամեն մի ֆորմացիա ունի իր գինը: Լիակատար, բացարձակ իշխանությունը, թերևս, ամենաթանկ ֆորմացիան է, որ կարող է լինել ամեն մի իշխանության, իշխանության ամեն մի առաջնորդի համար: Բացարձակ իշխանությունը ենթադրում է, որ նախագահը պետք է հիերարխիկ աստիճանակարգով փորձի բավարարել վերին ու միջին օղակներին` առանց բացառության:

Մինչդեռ Հայաստանում չկան այդպիսի ռեսուրսներ: Ռոբերտ Քոչարյանի ժամանակ կային, բայց Քոչարյանն ինքը այդ ռեսուրսները մսխեց իր նախագահությունը երաշխավորելու համար: Սերժ Սարգսյանը կանգնեց ռեսուրսների բացակայության առաջ, երբ ինչ-որ մեկին գոհացնելու համար պետք է մյուսին դժգոհություն պատճառեր, վերցներ մեկի սեփականությունը, լիազորությունները, լծակները, որպեսզի դրանք տար մյուսին: Հետևանքը լինում է այն, որ գոհերի և դժգոհների հարաբերակցությունը մնում է անփոփոխ կայուն` ինչքան մարդ գոհ է, այդքանն էլ դժգոհ են: Դրան գումարվում է այն, որ իշխանական համակարգից էլ դուրս այդ հարաբերակցությունը արդեն ոչ թե հավասար է, այլ խախտված է «հօգուտ» դժգոհների:

Այսինքն` եթե իշխանական համակարգում գոհերն ու դժգոհները հավասարակշռված են, ինչն արդեն իսկ անկարելի է դարձնում մոնոլիտ իշխանության ձևավորումը, ապա հասարակության մեջ դժգոհները ավելանում են: Այդ հանգամանքն էլ անկարելի է դարձնում մոնոլիտ իշխանություն կառուցելը, քանի որ հանրային լարման, սոցիալական դժգոհության գեներացման պրոցեսները կասկած և մտահոգություն են առաջացնում համակարգի սուբյեկտների հանդեպ, և նրանք փորձում են հնարավորինս խուսափել պատասխանատվությունից, այսինքն` տարբերակվել Սերժ Սարգսյանից:

Օրինակ` ՀՀԿ-ԲՀԿ հարաբերության դեպքում առկա է նաև այդ շարժառիթը: Իսկ հասարակության դժգոհությունն էլ կրկին աճում է ռեսուրսների սղությունից: Սերժ Սարգսյանը ստիպված է նաև հասարակության հաշվին բավարարել օլիգարխիայի ախորժակը: Օրինակ` սուպերմարկետների տերերին բավարարելու համար Սերժ Սարգսյանը ստիպված է նեղել մանր խանութների և կրպակների տերերին:

Դժվար է ասել` համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամն ավելի շատ յուղ է լցրել կրակի վրա, թե հենց ինքն է կրակ վառել ռեսուրսների սղության պատճառով, բայց փաստն այն է, որ դրանք այլևս առաջվանը չեն, և դրա համար էլ Սերժ Սարգսյանի մոտ չի ստացվում ձևավորել իր իշխանությունը: Հենց ռեսուրսների պակասը, ոչ թե տարածաշրջանային հեռանկարները կամ այլ գլոբալ գաղափարներն էին, որ Սերժ Սարգսյանին մղեցին Թուրքիայի հետ հարաբերության կարգավորման հայտնի գործընթացին: Նա հույս ուներ, որ բաց սահմանը կարող է որոշակիորեն ընդլայնել իր ռեսուրսային բազան և հնարավորություն կտար գոհացնել համակարգի սուբյեկտներին ոչ թե մեկը մյուսի հաշվին, այլ բացված սահմանի բերած տնտեսական հնարավորությունների: Սակայն չստացվեց, օդանցքը մնաց փակ, և այժմ արդեն օդը դառնում է ավելի ու ավելի ճնշող:

Մի կողմից բնակչության սոցիալական խնդիրներն են սնկի պես աճում, մյուս կողմից էլ` ոչ մի կերպ չի ստացվում ի մի բերել և ամփոփել ներիշխանական հակասությունները, հաշիվների պարզաբանումը: Իսկ այդ ամենի վրա էլ յուղի դեր կարող են կատարել արդեն ոչ թե համաշխարհային ճգնաժամը, այլ համապետական ընտրությունները: Եթե մինչև ընտրությունները Սերժ Սարգսյանին այդպես էլ չհաջողվի ձևավորել իր բուրգը, ապա ընտրությունների ժամանակ նա, փաստորեն, ստիպված է լինելու բաժանել ոչ թե ամբողջը, այլ ընդամենը իր ունեցածը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում