Վիետնամը, Չինաստանն ու Թաիլանդը Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի կողմից դասվել են այն երկրների թվին, որտեղ հազվագյուտ կենդանիների օրգանների ապօրինի առևտուրը ամենաբարձր մակարդակի է:
BBC-ի փոխանցմամբ՝ հիմնադրամը տեղեկացնում է, որ Վիետնամը ռնգեղջյուրի եղջյուրների գլխավոր գնորդն է: Եղջյուրները առաքվում են Հարավային Աֆրիկայից: Հարավաֆրիկյան Հանրապետությունում անցած տարի գրանցվել է որսագողերի ձեռքով կենդանիների սպանության դեպքերի ռեկորդ:
WWF-ի զեկույցում նշվում է ռնգեղջյուրի եղջյուրի ապօրինի առևտրի դեմ պայքարում Չինաստանի ավանդի մասին, սակայն միևնույն ժամանակ ասվում է, որ այդ երկրում դեռևս ծաղկում է փղոսկրի առևտուրը:
Հնդկաստանն ու Չինաստանը դասվել են այն երկրների թվին, որոնք հաջողութամբ պայքարում են փղոսկրի, ռնգեղջյուրների եղջյուրների և վագրի երեսվածքի անօրինական առևտրի դեմ:








































