Ամուսնացած կանանց շարքում անցկացված Mrs. International գեղեցկության մրցույթում, որը կայացել է Չիկագոյում, հաղթող է ճանաչվել Մինեսոտա նահանգը ներկայացնող Սառա Բեյզին: Եզրափակիչ փուլի մասնակից, ՌԴ-ն ներկայացնող, Կազանի բնակիչ Ալիսա Տուլինինան, որը 16 մասնակիցների շարքում միակ օտարերկրացին էր, նշել է, որ ժյուրին ավելի շատ գնահատել է ոչ թե գեղեցկությունը, այլ հաշվի առել այն դժվարությունները, որոնք իրենց կյանքում կրել են մասնակիցները: Բեյզին մի քանի տարի առաջ ուղղաթիռային վթարի հետևանքով լուրջ այրվածքներ էր ստացել:
Բեյզին կիսել է մի քանի մասնակիցների վիրավորանքը: «4 երեխաների մայր, 46-ամյա գեղեցիկ կինը այնքան երիտասարդ էր երևում, կարծում էի՝ ժյուրին կգնահատի գեղեցկությունն ու մայրությունը, սակայն տասնյակում ընդգրկվել են այնպիսի մասնակիցներ, որոնք անգամ երեխաներ չունեն»,- հայտնել է հաղթողը:
Ինչպես տեղեկացնում է Itar-Tass-ը, եզրափակչի մասնակիցներն ընտրվել են 56 կանանցից: Եզրափակչում կանայք պոդիումով քայլել են երեկոյան զգեստներով՝ իրենց ամուսինների հետ, ինչպես նաև իրենց կազմվածքը ցուցադրել ֆիթնես-կոստյումներով:








































