«Միլան»-ի ղեկավարությունը շարունակում է հարձակվող փնտրել ֆրանսիական «Պարի Սեն-Ժերմեն» տեղափոխված Զլատան Իբրահիմովիչին փոխարինելու համար:
Իտալական մամուլի տեղեկացմամբ` «Միլան»-ը հետաքրքրվում է «Բարսելոնա»-ի 30-ամյա հարձակվող Դավիդ Վիլյայի ծառայություններով:
Հիշեցնենք, որ Իսպանիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստը բաց է թողել անցած մրցաշրջանի կեսը՝ ոլոքի կոտրվածքի պատճառով, որը ստացել էր աշխարհի ակումբային առաջնության շրջանակներում կայացած հանդիպման ժամանակ:









































