Վենեսուելայի նախագահական ընտրություններում ընդդիմության միասնական թեկնածու Էնրիկե Կապրիլեսը, պարզվել է, Սիմոն Բոլիվարի հեռավոր ազգականն է: Այս մասին հայտնի է դարձել Universal թերթին Անտոնիո Էրերայի հարցազրույցից, որն ուսումնասիրում է իր հայրենակիցների տոհմաբանությունը:
Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, ճակատագրի հեգնանքով՝ Էնրիկե Կապրիլեսը հոկտեմբերի 7-ին կայանալիք նախագահական ընտրություններում կլինի գործող նախագահ Ուգո Չավեսի հիմնական մրցակիցը, որը, ինչպես հայտնի է, իրականացնում է բոլիվարյան հեղափոխություն: Անտոնիո Էրերան պատմել է, որ Կապրիլեսը ուղղակի ազգակցական կապերով կապված է Սիմոն Բոլիվարի խորթ եղբոր հետ, մյուս ծնողական գծով՝ Կապրիլեսը Կյուրասաո կղզում ապրող Մորդեկայ Ռիկարդոյի ժառանգն է, որը եղել է Սիմոն Բոլիվարի մոտ ընկերը և անգամ ֆինանսավորել է նրա որոշ արշավներ:








































