«Մանչեսթեր Սիթի»-ի կիսապաշտպան Նայջել դե Յոնգը կարող է վերադառնալ Բունդեսլիգա, որտեղ 2006-2009 թվականներին հանդես է եկել «Համբուրգ»-ի կազմում:
De Telegraaf-ի տեղեկացմամբ` «Բավարիա»-ն առաջարկել է անգլիական ակումբին վաճառել ֆուտբոլիստի տրանսֆերը:
Նշենք, որ հոլանդացի ֆուտբոլիստի` «Սիթի»-ի հետ կնքած պայմանագրի ժամկետը լրանում է 2013 թվականին, այդ պատճառով ակումբը ցանկանում է վաճառել խաղացողի իրավունքները մինչև նրա` ազատ գործակալի կարգավիճակ ստանալը:









































