Գլոբալ մասշտաբներով հարկերը վճարելուց խուսափելու մեթոդների նոր հետազոտության արդյունքում պարզ է դարձել, որ 21 տրիլիոն դոլար ծածկված են այնպիսի ստվերային գոտիներում, որտեղ հարկային ծառայությունները մուտք չունեն: Դա հավասար է ԱՄՆ-ի և Ճապոնիայի միացյալ ՀՆԱ-ին:
Tax Justice Network հասարակական կազմակերպության զեկույցում նշվում է, որ բանկերը շատ հարուստների օգնում են գումարները փոխանցել նման ստվերային գոտիներ, ինչպես, օրինակ, Կայմանովյան կղզիները կամ Շվեյցարիան:
Զեկույցում նաև տվյալներ են բերվում այն մասին, որ նավթ արտահանող երկրները ամենախոցելի վիճակում են, քանի որ նավթի վաճառքից ստացված հիմնական գումարները ոչ թե մուտք են գործում պետություն, այլ ստվերային գոտիներ են գնում:









































