Բրիտանական Sun-ը հայտնում է, որ «Մանչեսթեր Սիթի»-ն պատրաստ է վաճառել Կոլո Տուրեի իրավունքները 3 մլն ֆունտի դիմաց: «Քաղաքայիններ»-ի 31-ամյա պաշտպանի ծառայություններն այլևս անհրաժեշտ չեն թիմին: Ֆուտբոլիստի իրավունքները ցանկանում են գնել Թուրքիայի «Բուրսասփոր»-ը և Մերձակա Արևելքի մի քանի թիմեր:
Տուրե-ավագը «Մանչեսթեր Սիթի» է տեղափոխվել «Արսենալ»-ից 2009 թվականին: Շուտով նրան վստահվել է թիմի ավագի թևկապը: 2011 թվականի սկզբին Տուրեն 6 ամսով որակազրկվել է` արգելված խթանիչ միջոցներ օգտագործելու պատճառով: Պատժամիջոցի ժամկետն ավարտվելուց հետո ֆուտբոլիստը վերադարձրել է թիմի հիմնական կազմում իր տեղը`դեպի պահեստայինների նստարան ուղարկելով Լեսքոթին: Այժմ Տուրեն կրկին իտալացի մասնագետի հետաքրքրության շրջանակից դուրս է հայտնվել:






































