Saturday, 06 06 2026
23:50
Երկիրը կհայտնվի հզոր մագնիսական փոթորկի ազդեցության տակ
Նորից զգույշ եղեք սադրիչներից․ Արայիկ Հարությունյան
23:30
Սառցե մարդու առեղծվածը նոր փուլում․ հայտնաբերվել են հնարավոր ակտիվ միկրոօրգանիզմներ
23:20
Վահե Աղասյանը` ոսկե մեդալակիր
23:10
Արծաթափայլ ամպեր և ամառային արևադարձ․ ինչ կբերի հունիսյան երկինքը
Կարկուտի հետևանքով գառնարածը վնասվածք է ստացել, անկել են ոչխարներ և գառներ
22:50
Roblox-ն ու Minecraft-ը կարող են ենթարկվել նոր սահմանափակումների
ԿԸՀ-ն հորդորում է քվեարկության գնալիս թվեր կրող հագուստ չկրել
22:30
«Toy Story 5» անիմացիոն ֆիլմը երեխաների համար վտանգ է ներկայացնում
Դատախազությունը միջնորդություն է ներկայացրել Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար
22:10
«Տիեզերական արվեստ». Գանտել միգամածությունը նոր պատկերում
No 18․ Քարոզարշավն ավարտվում է, պայքարը՝ սկսվում
Երկրաշարժ՝ Հայաստանում
«Բոլորին դեմ ըլլալով՝ բոլորին կողմ ենք». մեր առաջարկը բոլորին ձեռնտու է
Ոտքը կորցրած մարզիկը կարող է ապրել և աշխատել տիեզերքում
Ինչքան բռնեք, տասնապատիկ կբաժանենք՝ սա է տրամաբանությունը. 2 առանձին ընտրական գործընթաց է
21:09
Bugatti-ի նոր գաղտնի նախագիծը կմիավորի երկու ծայրահեղ տարբեր հիպերմեքենա
ԱՄՆ-ը համաձա՞յն է Ռուսաստան-Իրան ռազմավարական համագործակցությանը Ադրբեջանի «մատուցելիք» ծառայությանը
20:50
Փոլ ՄաքՔարթնիի նոր ալբոմը թողարկման առաջին իսկ շաբաթում գլխավորել է բրիտանական հիթ-շքերթը
Սիսիանում ադրբեջանցիների ակցիայի մասին լուրն ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
20:30
ԵՄ-ն պահանջում է բացել ներքին սահմանները. Գերմանիան ցանկում է
20:20
Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Ղազախստանի հետ
20:10
Լարվածությունը Հորմուզի նեղուցում աճում է․ Reuters
ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը
19:50
Կոնգոյում էբոլա վիրուսով վարակման ավելի քան 450 դեպք է հաստատվել
Հանդիպում ԿԸՀ-ում՝ 14 պետության ընտրական մարմինների, օտարերկրյա ՀԿ-ների, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների մասնակցությամբ
19:30
ՆԱՏՕ-ն Ուկրաինայի համար պատրաստում է 70 միլիարդ եվրոյի օգնության փաթեթ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուի հայրը կասկածվում է ընտրակաշառք տալու մեջ
19:10
Մեծ Բրիտանիայի գլխավոր շտաբի պետը հայտարարել է երկրի մոտակայքում ռուսական ռազմական թռիչքների ավելացման մասին
Ստեփանավանում սահմանվել է արտակարգ ռեժիմ

Սիրիայի հայկական համայնքը բավականին կազմակերպված է այս օրերին

Սիրիայի հայկական համայնքը բավականին կազմակերպված է այս օրերին: Դրա ապացույցն այն է, որ հայ համայնքի դեմ ուղղված որևէ կոնկրետ գործողություն մինչ օրս չի իրականացվել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց արաբագետ Արմեն Պետրոսյանը:

Սիրիահայերի զանգվածային արտագաղթ, ըստ բանախոսի, այս օրերին չկա: «Սրանք մասնավոր դեպքեր են, համայնքի ամբողջական վերաբնակեցման մասին խոսակցություններ անգամ չկան: Այս փուլում սխալ է այդ մասին խոսելը: Մեր բոլորի գործողությունները պետք է նպատակաուղղված լինեն այդ համայնքի պահպանությանը, որովհետև դա մեր ներկայացուցիչն է Մերձավոր Արևելքում»,- ասաց արաբագետը:

Արմեն Պետրոսյանի խոսքով` մեծ ձեռքբերում է այն, որ 23 միլիոնանոց Սիրիայում 60 հազարանոց հայկական համայնքն ունի իր ներկայացուցիչը կառավարությունում: Սա, ըստ նրա, խոսում է այն մասին, որ հայերի դիրքերն ամուր են Սիրիայում: Արաբագետի խոսքով` շատ երկրներից են այսօր ցանկանում հաստատվել Սիրիայում, ինչու պետք է հայ համայնքը հեռանա: Նա նաև նշեց, որ իր ունեցած տեղեկություններով` Հայաստանից պարբերաբար Սիրիա են գնում բանագնացներ` ծանոթանալու իրավիճակին:

Արմեն Պետրոսյանը կոչ արեց «վերջ տալ ապատեղեկատվությանը և սիրիահայերին հայրենիքում չընդունելու հարցը չշահարկել»: Իսկ շահարկողներին խորհուրդ տվեց մեկնել Սիրիա և տեղում հոգեբանական աջակցություն ցուցաբերել սիրիահայերին: «Վարդան Օսկանյանը Facebook-ում քննարկում էր սիրիահայերի հարցը: Ես որ կարդում էի սիրիահայերի արձագանքը, հանդիպեցի նման տեսակետի: Նույն Վարդան Օսկանյանը պատգամավոր է, ի՞նչն է նրան խանգարում, որ պատվիրակություն կազմի և գա տեղում իրավիճակին ծանոթանալու»,- նշեց արաբագետը: Նրա խոսքով` «հայրենիք» ասելով` սիրիահայերն առաջին հերթին նկատի ունեն Հայաստանի Հանրապետությունը, ոչ թե իշխանություններին: Հետևաբար` հայերը պետք է այսօր ավելի շատ հոգեբանական աջակցություն ցուցաբերեն նրանց, իսկ իշխանություններն անցողիկ են: «Սա համայն հայության խնդիրն է, որովհետև վտանգված է համայն հայության մի կարևոր համայնքի անվտանգությունը: Մենք պետք է ոչ թե քննադատենք ինչ-որ մեկի գործունեությունը կամ անգործությունը, այլ նոր գաղափարներ դնենք շրջանառության մեջ, խորհուրդներ տանք»,- կոչ արեց արաբագետը:

Արաբագետ Սարգիս Գրիգորյանն էլ նշեց, որ այսօր պետք է սիրիահայերի խնդիրները մեր ուշադրության կենտրոնում լինեն, և հայրենիքը պատրաստ լինի ընդունելու նրանց:

Արաբագետների կանխատեսումներով` առաջիկայում Սիրիայում բախումները կակտիվանան: Նման ենթադրությունների տեղիք է տալիս օրերս Դամասկոսի անվտանգության ծառայության շենքի պայթյունը, որին զոհ գնացին երկրի անվտանգության ծառայության ղեկավարն ու պաշտպանության նախարարը: Ըստ արաբագետների` Բաշար Ալ-Ասադի կողմնակիցներն այս դեպքից հետո կփորձեն ակտիվացնել պատժիչ գործողությունները: Իսկ Սիրիայի ընդդիմությունը, ոգևորված հաջողություններից, ավելի զանգվածային կդարձնի ծավալած գործողությունները: Բանախոսները նշեցին, որ այսօրվա տեղեկություններով` Դամասկոսում իրավիճակը լիովին վերահսկելի է: Արաբագետներին անհանգստացնում են Հալեպում հնչած կրակոցները, քանի որ դրանք կարող են սպառնալ տեղի հայկական համայնքի անվտանգությանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում