Կոտ դ՛Իվուարում ՄԱԿ-ի խաղաղապահների հսկողության տակ գտնվող փախստականների ճամբարում սպանվել է 7 մարդ:
Ինչպես հաղորդում է BBC-ն՝ վկայակոչելով այդ երկրում ՄԱԿ-ի ներկայացուցչին, Դուեկուե քաղաքի ճամբարը հարձակման է ենթարկվել 300 զինված անձանց կողմից: Հարձակվողները զբաղվել են դիակապտությամբ և հրդեհել տները:
2010թ. վերջից սկսված հակամարտության ընթացքում Կոտ դ՛Իվուարում զոհվել է շուրջ 3000 մարդ:








































