Վիետնամցի ռազմական դատախազությունը հետանքննություն է սկսել երեք զինծառայողների հանդեպ, որոնց կասկածում են կենդանիների հետ դաժան վերաբերվելու մեջ:
Զինվորները Facebook –ում տեղադրել են լուսանկարներ, որտեղ նրանք ծիծաղում, ծաղրում են երկու հազվագյուտ պրիմատների, ապա սպանում են նրանց, հաղորդում է BBC-ն:
Լուսանկարներից մեկում նրանք կապիկին ստիպում են մահից առաջ ծխախոտ ծխել:
Դաժան կադրերի հրապարակումը հասրակության մեջ բողոքի ալիք է բարձրացրել:
Վիետնամում 2004 թվականից օրենք է ընդունվել կենդանիների պաշտպանության մասին, սակայն ինչպես ասում են փորձագետները, մեծ մասամբ այն գործում է միայն թղթի վրա:









































