Պորտուգալական մամուլի տեղեկացմամբ` «Միլան»-ը անհաջողության է մատնվել «Պորտու»-ի պաշտպան Ռոլանդուի տրանսֆերի գնման հարցում: Պորտուգալիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստը տեղափոխվել է թուրքական «Ֆեներբախչե», որը կարողացավ «խլել» պաշտպանին «ռոսոներիներ»-ից:
Առայժմ «Միլան»-ը լուրջ ձեռքբերումներ չունի` չնայած Տիագո Սիլվայի և Զլատան Իբրահիմովիչի իրավունքների վաճառքին:









































