«Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին մեքսիկական լրատվամիջոցներին հայտնել է, թե ինչն է իր համար կյանքում ամենակարևորը:
Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստի խոսքերով` դա իր ընտանիքն է:
«Ընտանիքն իսկապես իմ կյանքի ամենակարևոր մասն է: Ընտանիքիս անդամներն աջակցում են ինձ կյանքիս դժվարին պահերին: Գիտեն, թե ինչպես վարվեն իմ անհաջողությունների դեպքում: Այդ ամենը նպաստում է արագ վերականգնվելուն: Նշեմ, որ իմ ընտանիքը միահամուռ է»,- հայտնել է ֆուտբոլիստը:










































