«Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը վստահ է, որ առանց մեծ ծախսերի էլ թիմը կկարողանա պայքարել Անգլիայի Պրեմիեր Լիգայի առաջիկա մրցաշրջանի չեմպիոնության համար:
Վենգերը համոզված է, որ իր փիլիսոփայությունը, ինչը նախկինում բազմաթիվ նվաճումներ է պարգևել թիմին, այժմ էլ «աշխատունակ» է, երբ «Մանչեսթեր Սիթի»-ի և «Չելսի»-ի նման ակումբները գումարներ չեն խնայում նոր ֆուտբոլիստների տրանսֆերները ձեռք բերելու համար:
«Պետք է նշեմ, որ հարուստ ակումբներին հավասար ծախսերի բացակայությունը չի նշանակում, որ մենք չենք կարողանա պայքարել նրանց հետ ֆուտբոլային խաղադաշտում:
Նոր ֆինանսական իրավիճակում անփոփոխ է մնացել մեր մարտավարությունը: Մենք հետագայում նույնպես հավակնոտ ենք լինելու և, ինչպես միշտ, առկա միջոցները ծախսելու ենք առավելագույնս հաշվարկված:
Մեր թիմում միշտ էլ բարձրակարգ ֆուտբոլիստներ են հանդես եկել: Եթե չես կարողանում որոշ ակումբների հետ պայքարել ֆինանսական դաշտում, չի նշանակում, որ չես կարողանա նվաճել չեմպիոնական տիտղոսը»,- Վենգերին մեջբերում է Time Out Hong Kong-ը:









































