Նախագահ Օբաման նոյեմբերին պաշտոնական այցով ժամանելու է Հնդկաստան: Այս այցը կարեւորվում է նրանով, որ Հարավարեւելյան ասիական ուղղությունն ամերիկյան արտաքին քաղաքականության օրակարգում առաջնային տեղ է զբաղեցնում, իսկ այցն էլ լավ հնարավորություն է տարածաշրջանի առանցքային խաղացողներից մեկի` Հնդկաստանի հետ քննարկելու տարածաշրջանային կարեւոր խնդիրներ:
Լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում հայտնվել է այն փաստը, որ Օբաման հանգրվանելու է Մումբայի Taj Mahal Palace հյուրանոցում, որն անցած տարի ենթարկվել էր ահաբեկիչների հարձակմանը: Հիշեցնենք, որ այդ հարձակման արդյունքում 31 մարդ սպանվել էր: 2010թ. օգոստոսին՝ վերանորոգումից հետո, 1903թ. կառուցված հյուրանոցը հանձնվել է շահագործման:
Հատկանշական է, որ Օբամայի համար վարձվել են հյուրանոցի բոլոր 560 սենյակները, այսինքն` այցելության ժամանակ հյուրանոցը փակ է լինելու այցելուների համար: