Գերմանական բունդեսթագի պատգամավորներն այսօր հերթական ոչ արտահերթ նիստի ժամանակ հավանության են արժանացրել իսպանական բանկերին հատկացվող օգնության որոշումը:
Միջոցների տրամադրման օգտին քվեարկել է 473 պատգամավոր, 97-ը դեմ է հանդես եկել, իսկ 13-ը ձեռնպահ է մնացել:
Ընդհանուր առմամբ, Ֆինանսական կայունության եվրոպական ֆոնդից նախատեսվում է տրամադրել 100 մլրդ եվրո:
Իսպանիայի դեպքում, ի տարբերություն Հունաստանի, Իռլանդիայի, Պորտուգալիայի, օգնության պաշտոնական ստացողը պետությունը չէ, այլ բանկային համակարգը: Մադրիդը միայն բաժանելու է գումարը` երաշխավորելով դրանց վերադարձը կայունության ֆոնդ:







































