Եվրալիգայի գավաթի 2012/13թթ խաղարկության որակավորման երկրորդ փուլում Դոնեցկի «Մետալուրգ»-ը սեփական հարկի տակ ջախջախեց Չերնոգորիայի «Չելիկ»-ին: «Մետալուրգ» մարզադաշտում կայացած խաղն ավարտվեց 7:0 հաշվով:
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը դարձավ հեթ-տրիկի հեղինակ: Հայաստանի հավաքականի ևս մեկ ներկայացուցիչ` Արտակ Եդիգարյանը, պահեստայինների նստարանին էր, իսկ քթի վիրահատությունից ապաքինվող Կառլեն Մկրտչյանը հայտավորված չէր խաղին:
Այսպիսով` «Մետալուրգ» – «Չելիկ»` 7:0
1:0 Մակրիդիս (17′), 2:0 Ղազարյան (36′), 3:0 Մակրիդիս (49′), 4:0 Դանիլո (51′), 5:0 Ղազարյան (61′), 6:0 Մորաես (78′), 7:0 Ղազարյան (86′)









































