Լոնդոնի «Տոտենհեմ»-ի ավագ Լեդլի Քինգը վերջին տարիներին իրեն հետապնդող քրոնիկական վնասվածքի պատճառով ստիպված եղավ ավարտել իր մարզական կարիերան:
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել թիմակիցներիս, երկրպագուներին: Ես բազմաթիվ խաղեր եմ բաց թողել վերջին տարիներին, բայց «Տոտենհեմ»-ի երկրպագուները միշտ համբերատար են եղել և ինձ աջակցել են դժվարին պահերին:
Վնասվածքները շարունակում են անհանգստացնել, և ես վերջնականապես որոշել եմ ավարտել կարիերաս: «Տոտենհեմ»-ն իմ երկրորդ տունն է, և ես ուրախ եմ, որ կարող եմ շարունակել աշխատել ակումբում»,- Քինգին մեջբերում է «Տոտենհեմ»-ի պաշտոնական կայքը:









































