Microsoft ընկերությունը թողարկում է գրասենյակային ծրագրերի փաթեթի նոր՝ Microsoft Office 2013 տարբերակը՝ ինտեգրված սոցիալական ցանցերով: Ընկերության տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ արտադրանքի նախնական Customer Preview տարբերակը ներկայացրել է Microsoft-ի ղեկավար Սթիվ Բալմերը Սան-Ֆրանցիսկոյում: Արտադրանքը սպառողներին կտրամադրվի որպես ամպային ծառայություն:
Նոր տարբերակի գլխավոր առանձնահատկությունը ինտուիտիվ դիզայնն է, որը կարող է գործել Windows օպերացիոն համակարգով նոր սարքերում, այդ թվում՝ պլանշետներում, ինչպես սենսորային կառավարմամբ, այնպես էլ մկնիկի և ստեղնաշարի կիրառմամբ:








































