Փետրվարի 20-ին Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն այցելելու է Քաթար, որտեղ հանդիպումներ է ունենալու տեղի իշխանությունների հետ:
Վրաստանի փոխարտգործնախարար Նինո Կալանդաձեի տեղեկացմամբ, բանակցությունները հիմնականում վերաբերելու են երկկողմ հարաբերություններին, մասնավորապես՝ մի շարք էներգետիկ ծրագրերի իրականացմանը:
«Մենք ցանկություն ունենք խորացնել երկու երկրների միջև առկա իրավական հիմքը»,- Կալանդաձեի խոսքերն է փոխանցում georgiatimes-ը: