Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի և Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ չի քննարկել Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադի՝ Մոսկվա տեղափոխվելու հնարավորության հարցը: Այս մասին, ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը:
«Չեն քննարկել՝ որտեղ և ինչպես»,- ասել է Ուշակովը՝ պատասխանելով այն հարցին՝ արդյո՞ք քննարկվել է Ասադի՝ որևէ երկիր, այդ թվում Ռուսաստան տեղափոխվելու հարցը:








































