Ռոբի Ուիլյամսը Chatroulette վիդեոչաթում իր զրուցակցի հետ զրույցի ժամանակ հանպատրաստից մինի համերգ է տվել: Այս մասին տեղեկացնում է The Sun-ը: Հանդիսատեսը 19-ամյա անգլիացի ուսանող Ադամ Հոուաբին էր՝ Էսեքս կոմսությունից: Ադամի խոսքով՝ ինքը շատ է զարմացել փոփ աստղին չաթում «հանդիպելով»:
Ինչպես պատմել է երիտասարդը, տեսազրույցի ժամանակ Ուիլյամսն իրեն ցուցադրել է իր դաջվածքները, որպեսզի այդ կերպ նրան հասկացնի, որ վերջինս գործ ունի «իսկական երգչի» հետ: Դրանից հետո կատարողը Ադամին հայտնել է, որ այդ պահին ինքը գտնվում է ստուդիայում և աշխատում է նոր նյութի վրա:
Ուիլյամսը Ադամի համար կատարել է հատված ստեղծագործությունից, որը, նրա խոսքով, կրում է Losers անվանումը: Երգիչը հայտնել է, որ երգը նոր սինգլ կդառնա և կթողարկվի 2012-ի հոկտեմբերին: Take That խմբի նախկին մասնակցի մինի համերգը երիտասարդը տեսագրել է իր iPhone-ով, որից հետո այն տեղադրել համացանցում:
Ուիլյամսի ներկայացուցիչը հերքել է տեղեկությունն այն մասին, որ նոր ստեղծագործությունը կթողարկվի սինգլի տեսքով: Ռոբին անձամբ չի մեկնաբանել իր շփումը ուսանողի հետ:
Ուիլյամսի վերջին ալբոմը՝ Reality Killed the Video Star-ը, թողարկվել է 2009-ին: 2010-ին երգիչը Գարի Բարլոուի հետ համատեղ թողարկել է Shame սինգլը:










































