Sunday, 07 06 2026
ԱԺ ընտրությունների նախօրեին հարձակման է ենթարկվել 1in.am-ի լրագրող Ժիրայր Ոսկանյանը
23:50
Երկիրը կհայտնվի հզոր մագնիսական փոթորկի ազդեցության տակ
Նորից զգույշ եղեք սադրիչներից․ Արայիկ Հարությունյան
23:30
Սառցե մարդու առեղծվածը նոր փուլում․ հայտնաբերվել են հնարավոր ակտիվ միկրոօրգանիզմներ
23:20
Վահե Աղասյանը` ոսկե մեդալակիր
23:10
Արծաթափայլ ամպեր և ամառային արևադարձ․ ինչ կբերի հունիսյան երկինքը
Կարկուտի հետևանքով գառնարածը վնասվածք է ստացել, անկել են ոչխարներ և գառներ
22:50
Roblox-ն ու Minecraft-ը կարող են ենթարկվել նոր սահմանափակումների
ԿԸՀ-ն հորդորում է քվեարկության գնալիս թվեր կրող հագուստ չկրել
22:30
«Toy Story 5» անիմացիոն ֆիլմը երեխաների համար վտանգ է ներկայացնում
Դատախազությունը միջնորդություն է ներկայացրել Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար
22:10
«Տիեզերական արվեստ». Գանտել միգամածությունը նոր պատկերում
No 18․ Քարոզարշավն ավարտվում է, պայքարը՝ սկսվում
Երկրաշարժ՝ Հայաստանում
«Բոլորին դեմ ըլլալով՝ բոլորին կողմ ենք». մեր առաջարկը բոլորին ձեռնտու է
Ոտքը կորցրած մարզիկը կարող է ապրել և աշխատել տիեզերքում
Ինչքան բռնեք, տասնապատիկ կբաժանենք՝ սա է տրամաբանությունը. 2 առանձին ընտրական գործընթաց է
21:09
Bugatti-ի նոր գաղտնի նախագիծը կմիավորի երկու ծայրահեղ տարբեր հիպերմեքենա
ԱՄՆ-ը համաձա՞յն է Ռուսաստան-Իրան ռազմավարական համագործակցությանը Ադրբեջանի «մատուցելիք» ծառայությանը
20:50
Փոլ ՄաքՔարթնիի նոր ալբոմը թողարկման առաջին իսկ շաբաթում գլխավորել է բրիտանական հիթ-շքերթը
Սիսիանում ադրբեջանցիների ակցիայի մասին լուրն ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
20:30
ԵՄ-ն պահանջում է բացել ներքին սահմանները. Գերմանիան ցանկում է
20:20
Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Ղազախստանի հետ
20:10
Լարվածությունը Հորմուզի նեղուցում աճում է․ Reuters
ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը
19:50
Կոնգոյում էբոլա վիրուսով վարակման ավելի քան 450 դեպք է հաստատվել
Հանդիպում ԿԸՀ-ում՝ 14 պետության ընտրական մարմինների, օտարերկրյա ՀԿ-ների, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների մասնակցությամբ
19:30
ՆԱՏՕ-ն Ուկրաինայի համար պատրաստում է 70 միլիարդ եվրոյի օգնության փաթեթ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուի հայրը կասկածվում է ընտրակաշառք տալու մեջ
19:10
Մեծ Բրիտանիայի գլխավոր շտաբի պետը հայտարարել է երկրի մոտակայքում ռուսական ռազմական թռիչքների ավելացման մասին

Նովոյի տղա Արտակը «վռա՞զ էր», «թիթի՞զ էր», թե՞ նախընտրական մարզանքի մեջ

«Սա զենք ա, խաղալիք չի, հըլը իջի»,- երևի այսպիսի մի բան է ասել ՀՀԿ-ականի որդի, 30-ամյա Արտակը Վիրաբին, երբ նյարդերը չեն դիմացել բենզինի հերթում սպասելիս…

Hetq.am-ի փոխանցմամբ, հուլիսի 18-ին Արմավիրի մարզում տեղի ունեցած միջադեպի մասնակիցներից մեկը ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Նահապետ Գևորգյանի (Նովոյի) որդին՝ Արտակ Գևորգյանն է եղել: Ոստիկանությունը, չնշելով միջադեպին՝ պատգամավորի որդու մասնակցությունը, հաղորդագրություն է տարածել, ըստ որի «ժամը 03.35-ին ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 1987թ. ծնված Վիրաբ Ա.-ն և հայտնել, որ անհայտ անձը «ԳԱԶ 24» մակնիշի ավտոմեքենայից իջնելով՝ զենքի սպառնալիքով առևանգել է իր «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենան: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ 1982թ. ծնված Արտակ Գ.-ն, Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղի դպրոցի մոտ իջնելով իր կողմից վարած «ԳԱԶ 24» մակնիշի ավտոմեքենայից՝ ատրճանակի սպառնալիքով կանգնեցրել է Վիրաբ Ա.-ի կողմից վարվող «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենան և իջեցնելով վերջինիս ու նրա ուղևորին ու թողնելով «ԳԱԶ 24» մակնիշի ավտոմեքենան՝ «ՎԱԶ 2106» ավտոմեքենայով հեռացել է: Փաստով ոստիկանության Արմավիրի մարզային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ քր.օր.-ի 183 հոդվածի 1-ին մասի, 183 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Արտակ Գևորգյանը ձերբակալված է»: Hetq.am-ին հայտնի է դարձել, որ դեպքը տեղի է ունեցել պատգամավորին պատկանող գազալցակայանի մոտակայքում: Արտակը ցանկացել է լիցքավորել իր ավտոմեքենան, սակայն չի համբերել իր հերթին և որոշել է այդկերպ՝ արագ կազմակերպել տեղից շարժվելու գործընթացը:

Եթե փորձենք այս տեղեկությունը Արտակի հայրիկից՝ Ն. Գևորգյանից պարզել, նա ամենայն հավանականությամբ կասի՝ «սուտ բաներ եք գրում», «էլ չզանգեք…», ինչը միշտ անում է ջղային տոնով: Բայց թարսի նման՝ նրա որդու և շրջապատի ոչ իրավաչափ վարքի մասին ոչ միայն Արմավիրում են խոսում, այլ նաև ԶԼՄ-ներում: Հենց ապրիլ ամիսն սկսվում է՝ Արտակն ու նրա շրջապատի որոշ մարդիկ զենքերը հանում են, բռունցքները պատրաստում կռվի՝ հիմնականում «ընտրական թեմաներով», բայց քանի որ ընտրություններն անցան, հիմա կարծես «ոչ ընտրական թեմաներով» են մարզանք անում՝ «ֆորմի» մեջ մնալու և մինչև նախագահական ընտրություններ դիմանալու:

Հիշեցնենք, որ 2006թ. ապրիլի 1-ին, Արտակի ընկեր Սամսոն Պողոսյանը մահափորձ էր կատարել ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Ռուստամ Գասպարյանի նկատմամբ: Վերջինս իր անձնական օգտագործման սև «Համմեր-2» մակնիշի ավտոմեքենան կանգնեցրել էր Արմավիրի քաղաքային կադաստրի շենքի մոտ և մտել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Արմավիրի տարածքային գրասենյակ: Որոշ ժամանակ անց դուրս էր եկել այնտեղից և մեքենան նստելու պահին, հակառակ մայթին կայանված սպիտակ գույնի ավտոմեքենայից անհայտ անձը ինքնաձիգով մի ամբողջ պահունակ էր դատարկել Ռ. Գասպարյանի ուղղությամբ` հրազենային վիրավորումներ հասցնելով նրա ձեռքի և ոտքերի շրջանում: Երբ հանցագործը փորձել էր մոտենալ, պատգամավորին օգնության էր հասել վերջինիս ընկեր Էդիկ Սարգսյանը և ատրճանակի կրակոցներով կանխել նրա գործողությունները: Ավելի ուշ պարզվել էր, որ մահափորձ կատարողը օրեր անց իրավապահներին ներկայացած Արմավիրի բնակիչ Սամսոն Պողոսյանն է` ԱԺ պատգամավոր Ն. Գևորգյանի որդու ընկերը, ով դատապարտվել էր 8,5 տարվա ազատազրկման և այս տարվա խորհրդարանական ընտրություններից առաջ վաղաժամկետ ազատվել բանտից:

Եվ ահա կրկին ապրիլ ամսին՝ Ս. Պողոսյանի անունը, նախընտրական շրջանում կրկին հայտնվեց մամուլում. ըստ այդմ` ապրիլի 6-ի առավոտյան, ականատեսների վկայությամբ, Սամսոն Պողոսյանը և Ն. Գևորգյանի որդին իր տնից դուրս էին հրավիրել թիվ 21 Ը/Տ-ի մեծամասնական ընտրակարգով առաջադրված ԱԺ պատգամավորության թեկնածու Մերուժան Մխոյանին և նրա հետ վեճի բռնվել, ծեծել, ըստ մամուլում շրջանառված տեղեկությունների՝ նույնիսկ կրակոցներ էին հնչել և տուժողներ էին եղել: Արդյունքում Մ. Մխոյանը հրաժարվել էր ընտրապայքարից, իսկ Սամսոն Պողոսյանը չոր էր դուրս եկել ջրից, չնայած նրա անունը շրջանառվեց նաև Քաղաքաշինության նախարարության Արմավիրի տեսչության պետ Արայիկ Ալեքսանյանի նկատմամբ բռնություն գործադրելու առնչությամբ, որը մասնակցում էր ԲՀԿ քարոզարշավին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում