Կոլումբիական ոստիկանությունը դուրս է մղել տեղաբնիկներին իրենց կողմից գրավված բլրից: Բախումների հետևանքով տուժել է ամենաքիչը 20 մարդ:
Նասա ցեղի անդամները երեքշաբթի գրավել են բլուրը: Դրա հետ մեկտեղ նրանք ստիպել են այդ բլրից հեռանալ այն զինվորներին, որոնց ռազմաբազան տեղակայված է եղել հենց այդտեղ:
Նասան իր գործողությունները բացատրում է նրանով, որ հոգնել ապստամբների և կառավարական ուժերի բախումների կենտրոնում գտնվել:









































