Սիրիայի Ազգային անվտանգության շենքի մոտ իրականացված պայթյունի հետևանքով զոհվել է երկրի պաշտպանության նախարար Դաուդ Ռաջիհան: Այս մասին հաղորդում է CNN-ը:
France-Presse-ն իր հերթին նշում է, որ պայթյունի հետևանքով վիրավորվել են մի քանի նախարարներ և բարձրաստիճան պաշտոնյաներ: Մասնավորապես, ծանր վիրավորվել են երկրի ներքին գործերի նախարար Մուհամմադ Ալ-Շաարը և նախագահ Բաշար Ալ-Ասադի փեսա Ասեֆ Շաուկատը: Հաղորդվում է, որ պայթյունն իրականացվել է մահապարտ ահաբեկչի կողմից այն պահին, երբ շենքում անցկացվում էր անվտանգության ծառայության և նախարարների համատեղ խորհրդակցություն:
Reuters-ը, վկայակոչելով ընդդիմության ներկայացուցիչներին, նշում է, որ պայթյունի վայրին մոտ գտնվող հիվանդանոցն այժմ գտնվում է հանրապետական գվարդիայի խիստ հսկողության տակ:







































