Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ բանակցություններ վարելու համար Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հաջորդ հանդիպումը կարող է տեղի ունենալ սեպտեմբերի վերջին շաբաթում՝ ՄԱԿ ԳԱ հերթական նստաշրջանի բացման շրջանակներում:
Այս մասին այսօր լրագրողների հետ ունեցած զրույցում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը: Վերջինս ընդգծել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին առաջարկել են Եվրոպայի մայրաքաղաքներից մեկում նախ անցկացնել առանձին հանդիպումներ: Դրանից հետո կարող է տեղի ունենալ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների երկկողմ հանդիպումը սեպտեմբերին բացվող ՄԱԿ ԳԱ-ի նստաշրջանի շրջանակներում:









































