Երկու շաբաթ առաջ Սիրիայից բանակից փախած գեներալ Մանաֆ Տլասը գտնվում է Փարիզում:
«Ես ցանկանում եմ, որպեսզի երկիրը դուրս գա ճգաժամից՝ հաղթահարելով կառուցողական անցումային շրջանը, որի արդյունքներով Սիրիան կկարողանա ապահովել իր միասնությունը, կայունությունը և անվտանգությունը, ինչպես նաև կիրականացնի ժողովրդի օրինական ձգտումները»,- Տլասի հայտարարությունն է մեջբերում Agence France-Presse-ը:
Գեներալը դատապարտել է Սիրիայի իշխանությունների գործողությունները՝ ասելով, թե իր կարծիքով՝ «զինծառայողները ստիպված են կռվել՝ դեմ գնալով իրենց սկզբունքներին»:
Հիշեցնենք. ավելի վաղ հաղորդվում էր, որ գեներալ Մանաֆ Տլասը փախել է Թուրքիա, իսկ հետո՝ Փարիզ, որտեղ ապրում է նրա հայրը՝ 80-ամյա գեներալ, պաշտպանության նախկին նախարար Մուստաֆա Տլասը:









































