Monday, 13 05 2024
Իրաքի հետ հարաբերությունները արտաքին քաղաքական դաշտում բավական բարվոք են․փոխնախարար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
Լիտվայի նախագահն ու վարչապետն անցել են պետության ղեկավարի ընտրությունների երկրորդ փուլ
Բողոքի ակցիաների և Եվրամիության քննադատության ֆոնին՝ կրկին պաշտպանվեց «ռուսական» օրինագիծը
Բեռնատար ավտոմեքենան դեպի ցուցարարները վարած վարորդին մեղադրանք է ներկայացվել
ՀՀ նախագահը հանդիպել է Հյուսիսային Ամերիկայի Հայ Ավետարանական միության ներկայացուցիչների հետ
ՀՀ վարչապետն ու ԵԱՀԿ գործող նախագահը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումների շուրջ
13:15
Թուրքիայում տեղի կունենա Հունաստանի վարչապետի և Էրդողանի հանդիպումը
Քաղաքացիները փակել են Թումանյան-Հյուսիսային պողոտա
Որևէ կաթիլ լրջություն այդ մարդկանց նկատմամբ չեմ կարող ունենալ. Միրզոյանը՝ նախկին դիվանագետների մասին
Երևանում բողոքի ակցիայի ընթացքում քաղաքացու ավտոմեքենան վնասելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Խաչով պատերազմ հրահրելը կարող է հակամարտությանը կրոնական բնույթ հաղորդել՝ աղետալի հետևանքներով
Թուրքիայում Ադրբեջանի ռազմական կցորդը նշանակվել է ՊՆ փոխնախարար
Ալմաթիի հանդիպումից ակնկալիք չէր կարող լինել. այս վիճակում ճեղքման հասնելն իրատեսական չէ
Թբիլիսիում 20 ցուցարար է ձերբակալվել
Սրանք սիրում են կորցրածի վրա լացել. նպատակը Հայաստանը հզորացնելը չէ
Վրաստանի խորհրդարանի կոմիտեն 1 րոպեում աջակցել է օտարերկրյա գործակալների օրենքը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ՀՀ ՄԻՊ-ը բողոքի ակցիաների ընթացքում ԶԼՄ-ների գործունեությունը խոչընդոտելու կապակցությամբ պարզաբանումներ կպահանջի իրավապահներից
Բաքուն ակտուալացնում է «շրջափակված» Նախիջեւանի հարցը. սպասե՞լ էսկալացիայի
Վայոց Ձորում բողոքի ակցիայի մասնակիցը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին. ՔԿ
Բերետավորները բերման են ենթարկում քաղաքացիներին, որոնք Սրբազանի կոչով փակում են Կենտրոնի փողոցները
Հեղափոխական նոր՝ GIS մեթոդ ենք սկսել կիրառել՝ մեր ծառայություններն ավելի թափանցիկ կդառնան. Ավինյան
Աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում այսօր ԵԱՀԿ-ն կանգնած է լրջագույն մարտահրավերների առջև
Մետրոպոլիտենն այսօրվանից աշխատելու է մինչև ժամը 24։00-ն
Ասել եմ՝ բակերում սպիտակ լույսեր պետք չի դնել. ավելի շատ վնաս ենք տալիս, քան օգուտ. Ավինյան
ԵԱՀԿ գործող նախագահը Հայաստանում է
Բողոքի ակցիայի 151 մասնակից բերման է ենթարկվել
Ուղիղ. ՀՀ ԱԳ նախարարների և ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի ԱԳ նախարարի մամուլի ասուլիսը
Իսրայելն Գազայի հարավում ակտիվացնում է ռազմական գործողությունները

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեում քննարկվել է Հայաստանի 2-րդ և 3-րդ պարբերական զեկույցները

Հուլիսի 16-17-ին Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեն իր 105-րդ նստաշրջանի ընթացքում քննարկել է ՄԱԿ-ի Քաղաքական և քաղաքացիական իրավունքների Միջազգային դաշնագրի իրականացման վերաբերյալ Հայաստանի 2-րդ և 3-րդ պարբերական զեկույցները:

ՀՀ պատվիրակության կազմում, որը ղեկավարում էր ՀՀ ԱԳՆ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը, ընդգրկված էին ՀՀ արտաքին գործերի, արդարադատության նախարարությունների, գլխավոր դատախազության, վճռաբեկ դատարանի և ոստիկանության ներկայացուցիչները:

ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ զեկույցի քննարկումն անցել է կառուցողական երկխոսության մթնոլորտում, կոմիտեի կողմից առաջարկված թեմատիկ հարցերի շրջանակում: ՀՀ պատվիրակության ղեկավարը ներկայացրել է զեկույցը, ՄԱԿ-ի Քաղաքական և քաղաքացիական իրավունքների Միջազգային դաշնագրի շրջանակներում ՀՀ ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը, արձանագրված օրենսդրական բարեփոխումները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կողմից ձեռնարկված ու նախատեսվող քայլերը:

Քննարկման ընթացքում Հայաստանի պատվիրակությունը պատասխանել է կոմիտեի անդամների կողմից բարձրացված հարցերին` ներկայացնելով, մասնավորապես, դաշնագրի իրականացման սահմանադրական և իրավական շրջանակները, ինչպես նաև երկրում մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների պաշտպանման ու խթանման ուղղությամբ կառավարության կողմից իրականացվող աշխատանքը:

Զեկույցի քննարկմանը կհաջորդի կոմիտեի եզրակացությունների և առաջարկությունների ընդունումը:

ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը Ժնում իր այցի շրջանակներում հանդիպումներ է ունեցել նաև Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի նախագահ Փիթեր Մաուրերի և ՄԱԿ-ի Եվրոպական Տնտեսական հանձնաժողովի նորանշանակ Գործադիր քարտուղար Սվեն Ալկալայի հետ:

ԿԽՄԿ նախագահի հետ հանդիպման ընթացքում Ա. Հովակիմյանը, կարևորելով տարածաշրջանում ԿԽՄԿ դերը, անդրադարձել է Կոմիտեի և Հայաստանի միջև համագործակցության խնդիրներին:

Ս. Ալկալայի հետ հանդիպման ընթացքում նշվել է հանձնաժողովի հետ ՀՀ համագործակցության կարևորությունը, քննարկվեցին կազմակերպության շրջանակներում ՀՀ միջազգային պայմանագրերի կատարմանն առնչվող հարցեր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում