«Ժողովուրդ»-ը արդեն տեղեկացրել էր, որ ՀՀ կառավարությունը հուլիսի 4-ի որոշմամբ Հայ ազգային կոնգրես խմբակցության բնականոն գործունեությունը ապահովելու համար Ազգային ժողովին է հատկացրել 22,5 միլիոն դրամ (մոտ 54 հազար ԱՄՆ դոլար):
«Ինչի՞ վրա է ծախսվելու այդ գումարը: Մեր այս հարցին Աժ աշխատակազմի ղեկավար Վրեժ Գասպարյանը պատասխանեց. «Նախ՝դեռ նախատեսված գումարը չենք ստացել: Գործընթացն ընթացքի մեջ է: Ամեն ինչ կարվի այնպես, ինչպես նշված է որոշմամբ: Ըստ այդմ` նախատեսված գումարը կծախսվի աշխատողների աշխատավարձեր, հավելավճարներ, պարտադիր սոցիալական ապահովության վճարներ, տրանսպորտային սարքավորումներ, վարչական սարքավորումներ ձեռք բերելու համար»: Այսինքն՝ Աժ-ում Կոնգրեսի համար գումար չկար առանձնացված, դրա համար էլ ստիպված դիմել են ՀՀ կառավարությանը, որպեսզի հատուկ գումար «դուրս գրի»՝ բնականոն գործունեության համար:








































