Վերամիավորված Backstreet Boys խումբն այսօր արբանյակային կապով միացել է Good Morning America-ին Լոնդոնից և հայտարարել հինգերորդ ալբոմի թողարկման ծրագրերի մասին:
LifeLineLive-ը հաղորդում է, որ խմբի անդամները, ովքեր այժմ Լոնդոնում ապրում են միասին, ասել են, որ իսկապես շատ ուրախ են, քանի որ 2005 թվականից հետո սա առաջին անգամ է, որ միասին են աշխատում ստուդիայում:
Ակնկալվում է, որ ալբոմը կթողարկվի գալիք աշնանը, այն ժամանակ, երբ խումբը պատրաստվում է նաև նշել ստեղծման 20 ամյակը:
2006-ից 2012 թվականներին խմբի տղաները հանդես էին գալիս չորսով առանց Քեվին Ռիչարդսոնի: Բայց այս տարի ապրիլին, խումբը հայտարարեց, որ Քեվինը 6 տարի բացակայությունից հետո վերադառնում է:
GMA –ում խումբը համերգով հանդես կգա օգոստոսի 31-ին` նշելով իրենց վերամիավորումը բաժանումից 6 տարի անց:








































