Եգիպտոսում հուլիսի 17-ին երկաթգծից դուրս է եկել և այրվել մարդատար գնացք: Այս մասին հայտնել է Reuters-ը` վկայակոչելով տեղական իրավապաշտպան մարմինների ներկայացուցչին: Վթարը տեղի է ունեցել Գիզա քաղաքաքից ոչ հեռու, որը տեղակայված է Կահիրեից 20 կմ հեավորության վրա:
Գործակալության զրուցակցի փոխանցմամբ` վթարի հետևանքով զոհվել են շատ մարդիկ: Միևնույն ժամանակ BBC News-ը հաղորդել է 15 տուժածների և մի քանի զոհերի մասին` նշելով, որ զոհերի մասին տեղեկատվությունը դեռևս հաստատված չէ:
Դեռևս հայտնի չէ, թե ինչն է դարձել գնացքի վթարի պատճառ, սակայն վարկածներից մեկի համաձայն` այն բախվել է բեռնատար մեքենայի:
Ուղևորների քանակի մասին դեռևս տեղեկատվություն չկա:
Վերջին խոշոր երկաթուղային վթարը Եգիպտոսում տեղի էր ունեցել 2009թ. կրկին գիզա քաղաքից ոչ հեռու: Այդ ժամանակ երկու մարդատար գնացքների բախման հետևանքով զոհվել էր մոտ 50, վիրավորվել՝ 30 մարդ:







































