Saturday, 06 06 2026
ԱԺ ընտրությունների նախօրեին հարձակման է ենթարկվել 1in.am-ի լրագրող Ժիրայր Ոսկանյանը
23:50
Երկիրը կհայտնվի հզոր մագնիսական փոթորկի ազդեցության տակ
Նորից զգույշ եղեք սադրիչներից․ Արայիկ Հարությունյան
23:30
Սառցե մարդու առեղծվածը նոր փուլում․ հայտնաբերվել են հնարավոր ակտիվ միկրոօրգանիզմներ
23:20
Վահե Աղասյանը` ոսկե մեդալակիր
23:10
Արծաթափայլ ամպեր և ամառային արևադարձ․ ինչ կբերի հունիսյան երկինքը
Կարկուտի հետևանքով գառնարածը վնասվածք է ստացել, անկել են ոչխարներ և գառներ
22:50
Roblox-ն ու Minecraft-ը կարող են ենթարկվել նոր սահմանափակումների
ԿԸՀ-ն հորդորում է քվեարկության գնալիս թվեր կրող հագուստ չկրել
22:30
«Toy Story 5» անիմացիոն ֆիլմը երեխաների համար վտանգ է ներկայացնում
Դատախազությունը միջնորդություն է ներկայացրել Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար
22:10
«Տիեզերական արվեստ». Գանտել միգամածությունը նոր պատկերում
No 18․ Քարոզարշավն ավարտվում է, պայքարը՝ սկսվում
Երկրաշարժ՝ Հայաստանում
«Բոլորին դեմ ըլլալով՝ բոլորին կողմ ենք». մեր առաջարկը բոլորին ձեռնտու է
Ոտքը կորցրած մարզիկը կարող է ապրել և աշխատել տիեզերքում
Ինչքան բռնեք, տասնապատիկ կբաժանենք՝ սա է տրամաբանությունը. 2 առանձին ընտրական գործընթաց է
21:09
Bugatti-ի նոր գաղտնի նախագիծը կմիավորի երկու ծայրահեղ տարբեր հիպերմեքենա
ԱՄՆ-ը համաձա՞յն է Ռուսաստան-Իրան ռազմավարական համագործակցությանը Ադրբեջանի «մատուցելիք» ծառայությանը
20:50
Փոլ ՄաքՔարթնիի նոր ալբոմը թողարկման առաջին իսկ շաբաթում գլխավորել է բրիտանական հիթ-շքերթը
Սիսիանում ադրբեջանցիների ակցիայի մասին լուրն ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
20:30
ԵՄ-ն պահանջում է բացել ներքին սահմանները. Գերմանիան ցանկում է
20:20
Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Ղազախստանի հետ
20:10
Լարվածությունը Հորմուզի նեղուցում աճում է․ Reuters
ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը
19:50
Կոնգոյում էբոլա վիրուսով վարակման ավելի քան 450 դեպք է հաստատվել
Հանդիպում ԿԸՀ-ում՝ 14 պետության ընտրական մարմինների, օտարերկրյա ՀԿ-ների, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների մասնակցությամբ
19:30
ՆԱՏՕ-ն Ուկրաինայի համար պատրաստում է 70 միլիարդ եվրոյի օգնության փաթեթ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուի հայրը կասկածվում է ընտրակաշառք տալու մեջ
19:10
Մեծ Բրիտանիայի գլխավոր շտաբի պետը հայտարարել է երկրի մոտակայքում ռուսական ռազմական թռիչքների ավելացման մասին

«Մաշտոցաֆոբիայի» փոխարեն` «կուսակցականաֆոբիա»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանը:

– Օրերս Facebook-ում բուռն քննարկվեց «մաշտոցաֆոբիան», որի դրսևորումներն ակտիվացան Սերժ Սարգսյանի` Մաշտոցի պուրակ այցելությունից հետո, ինչը պատճառ դարձավ, որ կասկածի տակ դրվեր և փոշիանար բնապահպանների պայքարի էֆեկտը: Դուք ձեր գրառումներում նշել էիք, որ «մաշտոցաֆոբիան» այնքան էլ կապ չունի Սերժ Սարգսյանի` Մաշտոց կատարած այցի հետ, և որ այն ավելի խորքային պատճառներ ունի: Իրականում, ի՞նչ է նշանակում «մաշտոցաֆոբիա»:

– Երկու ամսից ավելի է, ինչ Սերժ Սարգսյանն այցելել է Մաշտոցի պուրակ և լուծվեց կրպակների ապամոնտաժման խնդիրը: Սակայն մամուլն ու քաղաքական որոշ ուժեր չեն դադարում քննարկել ու վերլուծել Մաշտոցի պուրակի ֆենոմենը, մինչ նրանք, ովքեր պայքարեցին պուրակում ու արդյունքի հասան, վաղուց զբաղված են այլ գործերով և չեն անդրադառնում այս հարցին: Համաձայնեք, որ մարդկանց տանջում է Մաշտոցի պուրակում կատարվածը:

– Մարդկանց տանջում է, թե ինչո՞ւ Սերժ Սարգսյանը խորհրդարանական ընտրություններին ընդառաջ այցելեց Մաշտոցի պուրակ և «Տարոն, սիրուն չէ» արտահայտությամբ լուծեց պուրակում բուտիկների ապամոնտաժման խնդիրը:

– Սերժ Սարգսյանը հազարավոր պրոյեկտներ է անում: Նա անընդհատ, ամեն հարցում մեջտեղ է ընկնում, բայց չի հիշատակվում, օրինակ, որ Սերժ Սարգսյանը խորհրդարանական ընտրություններից առաջ հազարավոր մարդիկ էր հավաքում, տարբեր քաղաքներում զբաղվում ՀՀԿ քարոզչությամբ: Ընտրություններից այս բոլորը մոռացվեց, բայց պուրակը ոչ մի կերպ չի մոռացվում: Սերժ Սարգսյանը խնդիր ուներ ստեղծել ինչ-որ իրավիճակներ` ասելու, որ իրեն ծնկի չեն բերել: Ի դեպ, ասեմ, որ իշխանական լրատվամիջոցներն առանձնապես չեն խոսել Մաշտոցի պուրակի մասին: Միայն մեկ իշխանական հեռուստաալիք է մի ֆիլմ ցուցադրել, որ Մաշտոցի պուրակում պայքարում է հակապետական գործունեությամբ զբաղվող ու արտասահմանից ֆինանսավորվող մի խումբ: Ֆիլմի ֆինալում Սերժ Սարգսյանը, Տարոն Մարգարյանն ու ոստիկանությունը հերոսանում են, որ իրենց որոշմամբ թույլ չտվին քայքայել հայոց պետականության հիմքերը: Ասեմ ավելին` ընդդիմադիր գործիչներն իրենց գրառումներում ու հրապարակումներում, մինչև Սերժ Սարգսյանի այցը պուրակ, գրում էին` կտեսնեք, Սերժ Սարգսյանը կգա, սա Սերժի պրոյեկտն է… Իսկ իշխանական մամուլը մեկ-երկու լղոզված հրապարակումներով հանդես եկավ, իբր սա ինչ «սամասուդ» է, բայց հետո ձայները կտրեցին: Փաստորեն, ընդդիմադիր կոչվող լրատվամիջոցները հող նախապատրաստեցին, խնդրեցին, որ Սերժը գնա պուրակ, հարցեր լուծող թագավորի փառքը վերցնի: Միայն թե չարձանագրվի, որ Մաշտոցի պուրակում հաղթանակ եղավ:

Նույն կերպ, երբ Սերժ Սարգսյանի միանձնյա որոշմամբ Ռուբեն Հայրապետյանը վայր դրեց պատգամավորական մանդատը, շատերն իրենց ֆեյսբուքյան գրառումներում ու հրապարակումներում Ռուբեն Հայրապետյանի մանդատաթողությունը դասեցին «սիրուն չի» շարքի սցենարին: Ի՞նչ եք կարծում, ինչպե՞ս կարելի է մեկնաբանել Սերժ Սարգսյանի այս քայլը:

– Այս իմաստով Նեմեցի գործը շատ ավելի բարդ վիճակում դրեց մարդկանց: Որովհետև դժվար է ասել, որ Սերժն է Նեմեցին ասել, թե գնա մարդկանց սպանի, որ ես քեզ կանչեմ ու ասեմ` «սիրուն չի»: Եվ ես ասում եմ` «մաշտոցաֆոբիան» բացարձակապես կապ չունի Սերժ Սարգսյանի` պուրակ կատարած այցի հետ: Մաշտոցի պուրակի թեմայի շահարկման միակ նպատակը արձանագրած հաղթանակը նվաստացելն էր, որովհետև մարդիկ սարսափեցին այդ հաղթանակից: Եվ հաղթանակից սարսափած մարդիկ գիշեր-ցերեկ ու ամեն կերպ ուզում են ասել` «Չի՛ եղել հաղթանակ, սու՛տ է»: 

– Իսկ ինչո՞ւ են մարդիկ, ինչպես Դուք եք ասում, սարսափում հաղթանակից:

– Կարծում եմ, որ դրա հիմքում հասարակության, առավել ևս քաղաքական ուժերի անզորությունն է, որ ձևավորվել է հաղթանակի պակասից: Մարդիկ տարիներով պայքարել են, բայց իրենց պայքարի արդյունքն այդպես էլ չեն տեսել: Իսկ երբ կողքից, հանկարծակի, փոքրաթիվ ուժերի պայքար են նկատում, որին հետևում է նրանց հաղթանակը, նրանք չեն ուզում դրան հավատալ, որովհետև այդ հաղթանակը նվաստացնում է իրեն` «Ոնց, ես էսքան տարի է պայքարում եմ, ոչ մի բան չի ստացվում, սրանք ովքեր են, որ պայքարում են, հաղթում են…»: Այսինքն` մենք գործ ունենք հոգեբանական պաշտպանության հետ, որը շատ լավ ուսումնասիրված է հոգեբանության արևմտյան ուսումնասիրողների կողմից` մարդը չի ուզում ճանաչել այն փաստը, որը անցանկալի է, ճնշում ու վիրավորում է իր «ես»-ը: Այդ ժամանակ մարդն սկսում է կեղծել այդ փաստի էությունը: Փաստի էության կեղծումը բնորոշ է ոչ միայն անձերին, այլև հասարակություններին, ժողովուրդներին:

Ի դեպ, Սերժ Սարգսյանին նույնպես ձեռնտու չէր Մաշտոցի պուրակում պայքարողների հաղթանակը, և նա շտապեց օգտվել այս հանգամանքից, որպեսզի անկանխատեսելի փաստերի առաջ չկանգնի: Նաև, ի դեմս այդ պայքարի, հորինեց համաշխարհային իմպերիալիզմի` Հայաստանի Հանրապետության պետականության խարխլմանն ուղղված հեքիաթը և հերոսացավ իր իսկ հորինած հեքիաթում: Իրականում և° Սերժ Սարգսյանի, և° պայքարը Սերժ Սարգսյանի պրոյեկտը դիտարկողների մեսիջը նույնն էր` նենգափոխել երևույթը, որը չի մարսվում: Ի դեպ, ղարաբաղյան պատերազմից հետո նույնպես դրսևորվեց հաղթանակը հերքելու նմանատիպ պարտվողական քաղաքականություն: Մարդիկ ջարդեցին մի ամբողջ կայսրության երկաթե պատերը, հողի հարց լուծեցին, բայց դարձյալ կասկածի տակ էր դրվում ձեռքբերումը` «ՑՌՈւ-ն է, ԿԳԲ-ն է…»:

– Դուք կարծում եք, որ խորհրդային կայսրության փլուզման գործում միայն ժողովրդական կամքի արտահայտման գործո՞նն էր և չկայի՞ն այլ ազդակներ:

– Իհարկե, կային: Սակայն խորհրդային կայսրության փլուզումից հետո Ադրբեջանը, փաստորեն, պարտություն կրեց պատերազմում, մենք`  հաղթեցինք:

– Այդ դեպքում ինչո՞ւ 2008-ին Ազատության հրապարակում սկիզբ առած պայքարը անհաջողության մատնվեց: Ի վերջո, այնտեղ ավելի շատ քաղաքացիներ էին հավաքված, ավելի մեծ ու ընդգրկուն խնդիրներ էին փորձում, քան ծառ ու ծաղիկն է, և պայքարն անհամեմատ տևական էր:

– Ես հարգում եմ ցանկացած պայքարող մարդու: Բայց մի պայքարողը իրավունք չունի այլ պայքարողի քննադատել: Ես կարող եմ խոսել պայքարի արդյունավետության և անարդյունավետության մասին: Ազատության հրապարակում հավաքվածները նվիրված էին շարժմանը, բայց անցան 5 տարիներ, և արձանագրվեցին միայն կորուստներ: Ես էլ էի Ազատության հրապարակում, պայքարում էի նրանց հետ, բայց ընթացքում հասկացա, որ արդյունավետ չէ և գնացի այլ դաշտում, այլ մեթոդներով պայքարի ճանապարհով: Ի վերջո, հենց այստեղ է, որ պետք է հասկանալի դառնար` քաղաքացիական շարժումն ու քաղաքական պայքարը խիստ տարբեր են: 2008-ի շարժման անարդյունավետությունը պայմանավորված էր նրանով, որ այն գլխավորվում էր կուսակցության կողմից: Իսկ կուսակցությունները երբեք համակարգային փոփոխությունների համար չեն պայքարում: ժողովրդավարական կարգերի հաստատման համաշխարհային պայքարի փորձը ցույց է տալիս, որ կուսակցությունները երբեք չեն կարող համակարգային փոփոխություններ արձանագրել, որովհետև կուսակցության խնդիրն իշխանության գալն է: Իսկ քաղաքացիական շարժումն ինչ-որ խմբի իշխանության բերելու խնդիր չի դնում, և լիդերությունը արտահայտվում է քաղաքացիական բնական որոշումների արդյունքում` այն, ինչ եղավ ղարաբաղյան շարժման ժամանակ: Ուստի, պետք է զերծ պահել «Հարսնաքարի» պայքարը կուսակցականացումից, որովհետև բավական է այն անցնի որևէ կուսակցության ձեռքը, անմիջապես շուռ են տալու և ծառայեցնելու են պայքարը իրենց իշխանություն դառնալու գործի համար:

– Իսկ ո՞րն էր ՀԱԿ-ի` արտահերթ նստաշրջան գումարելու համար նախաձեռնած ստորագրահավաքի իմաստը, երբ ՀԱԿ-ը քաջ գիտակցում էր, որ ԲՀԿ-ն ողջ կազմով չի միանալու ստորագրահավաքին, որ գործընթացը, միևնույն է, տապալվելու է: Ի՞նչ խնդիր էր լուծում ՀԱԿ-ը, ի՞նչ էր ուզում պարզած լինել իր քաղաքական պարտնյոր ԲՀԿ-ից: Գուցե քաղաքական ապահարզանի հիմքե՞ր էր նախապատրաստում:

– Ինքս դժվարանում եմ հասկանալ ՀԱԿ-ի` այս ստորագրահավաքի իմաստը: Գուցե փորձում էր նվաստացնել ԲՀԿ-ին: Եվ հենց այստեղ էլ, ակնհայտ է դառնում, թե ինչ անհասկանալի փաստերի առաջ կարող է կանգնել քաղաքացիական պայքարը, երբ այն անցնում է քաղաքական ուժի ձեռքը: ՀԱԿ-ը, բացահայտելով ԲՀԿ-ին, պիտի դատապարտեր ԲՀԿ-ին և ցույց տար հասարակությանը, թե ԲՀԿ-ն ինչպիսի անպարտաճանաչ ուժ է: Բայց ՀԱԿ-ը անգամ դա չարեց: Դրա համար ասում եմ` նույն որակի ու նույն տրամաբանության մեջ գործող քաղաքական ուժերի գործունեությունը հասկանալը շատ դժվար է: Կարելի է ենթադրել, որ մարդիկ նայում են վերև ու սպասում, որ մի բան քանդվի, մի բան փլուզվի, վերադասավորումներ լինեն, և այդ քաոսում իրենք փորձեն մի հարմարավետ տեղ գրավել` հարմարավետ դիրքով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում