Այսօր արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ու Սփյուռքի նախարար Հրանուշ
Հակոբյանն ընդունել է Սփյուռքի նախարարության կողմից կազմակերպած «Սփյուռք» ամառային դպրոցի լրագրողների վերապատրաստման դասընթացների մասնակցող մի խումբ սփյուռքահայ լրագրողների:
ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ հանդիպմանը նախարար Նալբանդյանը, պատասխանելով տարբեր գաղթօջախների լրագրողների հարցերին, ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը արցախյան հիմնախնդրի կարգավորման, Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումների, սփյուռքահայությանը հուզող այլ հարցերի վերաբերյալ: