ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը խոչընդոտներ չի տեսնում ՄԱԿ Անվտանգության խորհրդում Սիրիայի վերաբերյալ Ժնևի կոնֆերանսի սկզբունքներով պայմանավորվածություն ձեռք բերելու հարցում:
«Ռուսաստանը պատրաստ է այդպիսի աշխատանքի: Մենք ոչ հեշտ փոխզիջում ենք գտել կոնֆերանսում, որը հրավիրել էր պարոն Անանը Ժնևում: Ես պատճառներ չեմ տեսնում, որպեսզի չկարողանանք նույն հիմքերով պայմանավորվածություն ձեռք բերել ԱԽ-ում: Մենք պատրաստ ենք դրան»,- ասել է Լավրովը լրագրողներին:
Ավելի վաղ ՄԱԿ և ԱՊԼ հատուկ բանագնաց Քոֆի Անանը հույս էր հայտնել, որ ՄԱԿ ԱԽ անդամները կկարողանան Սիրիայի վերաբերյալ բոլորի համար ընդունելի բանաձև մշակել:








































