Լոնդոնի «Չելսի»-ի դարպասապահ Պետր Չեխն իր գոհունակությունն է հայտնել ընթացիկ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ակումբի կատարած աշխատանքից: Այդ մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
««Չելսի»-ի համար նոր շրջան է սկսվում` աշխատանքի հանդեպ նոր մոտեցմամբ և աշխարհայացքով: Այժմ ամեն ինչ իր հունով է ընթանում: Հուսով եմ` նորեկները նույնպես ջանասիրաբար կաշխատեն և կապացուցեն իրենց օգտակարությունը թիմին: Կարծում եմ` նրանք կհարմարվեն թիմին և ակումբում տիրող մթնոլորտին»,-ասել է չեխ դարպասապահը:
Հիշեցնենք, որ «Չելսի»-ն ձեռք է բերել Էդեն Ազարի, Մարկո Մարինի և Քևին դե Բրյունեի տրանսֆերները:



































