«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը հայտարարել է, որ առաջիկա մրցաշրջանում իր թիմի գլխավոր նպատակն Անգլիայի առաջնության չեմպիոնի տիտղոսի նվաճումն է լինելու: 2011/12թթ խաղաշրջանում «Յունայթեդ»-ը մինչև վերջ պայքարեց «Մանչեսթեր Սիթի»-ի հետ, բայց չկարողացավ հաջողության հասնել:
«Առաջիկա մրցաշրջանում մեր գլխավոր նպատակն է վերադարձնել Անգլիայի առաջնության չեմպիոնի կոչումը: Եթե վերհիշենք անցած տարիները, ապա կտեսնենք, որ չնայած տիտղոսի գլխավոր հավակնորդների փոփոխությանը` «Մանչեսթեր Յունայթեդ»-ը միշտ առկա է առաջատարների ցուցակում: Բավական է հիշել 1998 թվականը, երբ մենք զիջեցինք «Արսենալ»-ին, մեկ տարի անց «Յունայթեդ»-ը հաղթանակ տարավ երկրի առաջնություն, ՉԼ գավաթի և Անգլիայի Գավաթի խաղարկությունում»,- մասնագետին մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը:








































