Վրաստանի արտոնագրային «Մոնիտորինգ» ընկերությունը երկիր ներկրվող վառելիքի փորձարկումներ է անցկացրել, ինչի արդյունքում պարզվել է, որ ադրբեջանական SOCAR ընկերության կողմից ներկրվող դիզելային վառելիքը համապատասխանում է երկրում առկա չափանիշներին:
Тrend-ի փոխանցմամբ, փորձանմուշները վերցվել են հենց բենզալցակայաններից:
Արտոնագրող մարմինը նաև շեշտել է, որ ադրբեջանական ընկերության լցակայաններում չեն խախտվում նաև լցվող վառելիքի ծավալները: