Փետրվարի 16-ին Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Իշիք Քոշաները ժամանելու է Բաքու: Այս մասին Trend-ին հայտնի է դարձել ռազմական աղբյուրներից:
Այցի ընթացքում Քոշաները հանդիպումներ է ունենալու պաշտպանության նախարարությունում, ինչպես նաև պաշտպանական այլ կառույցներում: Քննարկվելու են երկկողմ ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր: