Ռուս սահմանապահները Ճապոնական ծովում ձերբակալել են Չինաստանի դրոշով նավը, որում եղել է 22,500 տոննա անօրիանական որսված կաղամար:
Սահմանապահ պարեկային «Ձերժինսկի» նավը հետապնդել է չինական նավին և, ի վերջո, կրակ բացել նրա վրա: Բախման ժամանակ չինական նավից մեկ մարդ ընկել է տախտակամածից. նրա որոնողական աշխատանքներն արդյունք չեն տվել:
«Երեք ժամ տևած հետապնդումից հետո «Ձերժինսկին» նախազգուշական կրակ է բացել հրազենային սարքից, սակայն նավը չի կանգնել և շարունակել է վտագավոր կերպով մանևրումներ անել»,- RIA Novsoti-ին հայտնել են Հյուսիսարևելյան պարեկության սահմանապահները:
Անձնակազմի բոլոր անդամները եղել են Չինաստանի քաղաքացիներ:







































