Բրազիլիայի նախկին նախագահ Ֆերնանդու Կոլլոր դի Մելուն դիմել է սև մոգությանը 1990-1992 թթ. երկրի նախագահ եղած ժամանակ: Այս մասին երեկ` հուլիսի 16-ին, հայտնել է Globo հեռուստաալիքը:
Հեռուստաալիքին տված հարցազրույցում Կոլլորի նախկին կինը` Ռոզանը հայտարարել է, որ այդ ծեսի նպատակն է եղել վնաս հասցնել նրա քաղաքական թշնամիներին:
Արարողության համար օգատագործվել է երկրի ղեկավարի նստավայրն ու գերեզմանատունը, որտեղ զոհաբերվել են տարբեր տեսակի կենդանիներ` հավեր, կովեր, խոշոր եղջերավոր անասուններ,- պնդել է կինը:
Այդ ծեսերը ղեկավարել է Մարիա Սեսիլիա անունով ինչ-որ կախարդ, որը բազմաթիվ լուսանկարներում պատկերված է երկրի ղեկավարի հետ:
Ռոզանի խոսքով` ինքը ներկայումս գիրք է գրում Կոլլորի այդ շրջանի կյանքի մասին, որտեղ մտադիր է մանրամասն նկարագրել այն մոգական ծեսերը, որ տեղի են ունեցել իր աչքի առաջ:
Ընդ որում` կինը նշել է, որ իր այդ մտադրությունը շատ է անհանգստացնում նախկին ամուսնուն: «Ես կենդանի արխիվ եմ, ու եթե ինչ-որ բան ինձ հետ պատահի, դրա մեղավորը Կոլլորն է»,- հայտարարել է Ռոզանը:








































