«Հրապարակ»-ը գրում է, որ հուլիսի երրորդ կեսին Հայաստան կժամանի ՌԴ Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը:
«Ի տարբերություն Վալենտինա Մատվիենկոյի՝ նա կգիշերի և երկու օր կգտնվի Հայաստանում՝ 23-24-ը: Պուտինի «դինաստիայի» աշխատակազմի նախկին ղեկավարի այցը տարածաշրջան պայմանավորված է ոչ միայն առկա զարգացումներով, որտեղ Հայաստանին վեկտորիալ-լուրջ դերակատարություն է վերապահվում, այլև պարիտետի պահպանմամբ:
Հիշեցնենք՝ Նարիշկինը հուլիսի 7-ին այցելել էր Ադրբեջան: Ի դեպ, ռուսական էմիսարների այցելությունների շարքն առաջիկայում դեռ կշարունակվի, սպասվում են նաև գուբերնատորների այցեր, իսկ սեպտեմբերի 7-ին, ըստ նախնական հայտարարության, Հայաստան կժամանի նույն ինքը՝ Վլադիմիր Պուտինը: Նա Հայաստան է գալու ՀԱՊԿ զորավարժություններին «մասնակցելու» համար, և եթե հաշվի առնենք, որ Ուզբեկստանն օրերս դուրս եկավ ՀԱՊԿ-ից, ապա կառույցի կշիռը բարձրացնելու ամենահարմար պահը Վլադիմիր Վլադիմիրովիչը թերևս չի կորցնի»:









































