Թունիսի նախկին նախագահ Զին ալ-Աբիդին բեն Ալին, ով գտնվում է Շվեյցարիայում, պատրաստ է իր ողջ ունեցվածքը փոխանցել Թունիսի պետությանը: Այս մասին նշվում է նամակում, որը բեն Ալիի փաստաբան Ակրամ Ազուրին մտադիր է ուղարկել Շվեյցարիայի ԱԳՆ: Տվյալ հաղորդագրության կրկնօրինակն այսօր ստացել է France Presse գործակալությունը:
«Սույնով տեղեկացնում ենք ձեզ այն մասին, որ իմ հաճախորդը, հօգուտ Թունիսի պետության, հրաժարվում է իր ողջ ունեցվածքից և տնտեսական ռեսուրսներից, որոնք գտնվում են Շվեյցարիայի տարածքում»,- նշվում է փաստաթղթում:
Հուլիսին Թունիսի ներկայացուցիչները Բերնում և Լոզանում բանակցություններ են անցկացրել Բեն Ալիի ակտիվները սառեցնելու առնչությամբ : «Այդ համագործակցության նպատակն այն է, որ առավելագույնս կարճ ժամանակահատվածում Թունիսին վերադարձվեն ապօրինի ֆինանասկաան ռեսուրսները, որոնք պատկանում են նախկին նախագահի վարչակարգի անդամներին»,- նշել են Շվեյցարիայի կառավարությունում:
ԱՆցած տարվա հոկտեմբերին Շվեյցարիայի իշխանությունները հաղորդել էին թունիսական ակտիվների 48.7 միլիոն եվրո սառեցնելու մասին:
Զին ալ-Աբիդին բեն Ալին Թունիսից փախել էր անցած տարվա հունվարի 14-ին երկրում բռնկված բողոքի ակցիաների կիզակետի ժամանակ: Ներկա պահին նա Սաուդյան Արաբիայում է, որտեղ համաձայնվել են նրան ապաստան տրամադրել:








































